Համավարակը բոլորիս համար ստեղծեց դժվարություններ։
Հատկապես կրթական գործի կազմակերպան ոլորտը հաճախակի բախումների ենթարկվեց։ Հեռավար հարթակը, այն էլ ՄՍԿՀ-ում, իր տրամաբանական շարունակությունն ու զարգացումն ունեցավ։ Բայց այն, որ մնաց ֆիզիկական միջավայրի բացը, դա փաստ է։
Առջևում ուսումնական նոր շրջանն է։ Առավել, քան կարևոր է
ուսո6մնական գործընթացի՝ ֆիզիկական հարթակում կազմակերպումը։ Համավարակի, արտակարգ դրության պայմաններում ուսումնական գործընթացի՝ ֆիզիկական հարթակում կազմակերպման ընթացակարգը պատկերացնում եմ հետևյալ կերպ․

  • մուտքն ու ելքը՝ սովորողների ջերմաչափումով, ախտահանմամբ, դիմակներով
  • ընդարձակ դասարաններ, որոնցից յուրաքանչյուրում անընդհատ կիրականացվի օդափոխություն, տարածքի ախտահանում
  • յուրաքանչյուր դասարան կունենա ախտահանիչ միջոցներ, լրացուցիչ դիմակներ, ձեռնոցներ, հիգիենիկ այլ պարագաներ
  • երեք ժամը մեկ սովորողները կփոխեն դիմակները
  • կլինեն աղբամաններ՝ առանձին դիմակ-ձեռնոցների և այլ տեսակի աղբի համար
  • ընդհանուր պարապմունքը ժամանակավորապես կդադարեցվի՝ հիմքում ունենալով անվտանգության կանոնները (յուրաքանչյուր դասարան իր միջավայրում կիրականացնի այն՝ համապատասխան նախագծի)
  • յուրաքանչյուր դասարանի համար ստեղծել բացօթյա պայամաններ՝ ընդմիջման, այլ գործունեությունների ծավալման համար
  • ուսումնական գործընթացը հնարավորինս կազմակերպել բացօթյա պայմաններում
  • դասարանում ապահովել միայն տվյալ դասարանի սովորողների մուտքն ու ելքը՝ հնարավոր բարդացումներից խուսափելու համար
  • օրվա ավարտին յուրաքանչյուր սովորող տուն կտանի իր բոլոր իրերը՝ մարզական հագուստ, ջրի շիշ, համակարգիչ և այլն։ Կախտահանվի դասարանը։
  • այն սովորողների համար, որոնց ծնողները չեն ուղարկի դպրոց, ապահովել հեռավար հաղորդակցություն դասապրոցեսի ընթացքում (ուղիղ տեսակապեր, ինչի համար անհրաժեշտ են տեխնիկական միջոցներ)։

Ստորև՝ ընտանիքների առաջարկները (լրացվող)․

  • Արման և Էդվին Հարությունյանների ընտանեկան դպրոց
    Ես կցանկանայի, որպեսզի երեխաների դասերը կազմակերպվեին բակում, բաց տարածքներում, ինչը կնպաստեր իմունիտետի բարձրացմանը և կնվազեցներ վարակի տարածումը: Հնարավորության դեպքում՝ դասերը փոքր խմբերով կազամկերպելը ևս մեծ առավելություն կլիներ: Դիմակի փոխարեն ցանկալի է կրեն պաշտպանիչ էկրան` թթվածնային քաղցից խուսափելու համար:Բայց ցանկացած պայմաններում ֆիզիկական միջավայրում կազմակերպած դասերին տղաները անպայման կմասնակցեն:
    Հարգանքով՝ Արմանի և Էդվինի մայրիկ։
  • Նատալի Գալստյանի ընտանեկան դպրոց
    Շատ ուրախ եմ, որ նման իրավիճակում անգամ ծնողների կարծիքն առաջնահերթ է։ Ինչքան էլ իրավիճակը անկայուն է, բայց առցանց դասընթացները երեխաների վրա շատ վատ ազդեցություն են ունենում։ Երեխաների ռիթմն է խախտվել, խախտվել է երեխա-երեխա շփումը։ Առցանց դասերին չեն կենտրոնանում, չեն մտնում դասապրոցեսի մեջ։ Ամեն վայրկյան մտածում են, թե երբ է վերջանալու, որ խաղերով ընկնեն կամ մուլտֆիլմ դիտեն։ Ինչքան էլ դժվար որոշում էր մեզ համար, բայց մենք ընտրում ենք դասապրոցեսը ֆիզիկական միջավայրում։ Եւ կանենք մեզանից կախված ամեն ինչ, որպեսզի ֆիզիկական միջավայրում մեր աղջնակը իրեն լիարժեք զգա։  
  • Լաուրա Պետրոսյանի ընտանեկան դպրոց
    Այս մի քանի ամիսների առցանց պարապմունքները, մեր ընտանեկան դպրոցի հետ համատեղ աշխատանքներն արդյունավետ էին, սակայն այն ամենը, ինչը երեխան ստանում է ֆիզիկական միջավայրում, շատ կարևոր է իր սոցիալականացման համար։ Կցանկանայի սեպտեմբերից գտնվեին ֆիզիկական միջավայրում, սակայն վերջին շրջանում համաճարակի զարգացմամբ պայմանավորված`ռիսկային է դառնում սովորողների հաճախումը։
  • Լիկա Հակոբյանի ընտանեկան դպրոց
    Ելնելով իրավիճակից՝ շատ դժվար է նախապես կարծիք հայտնել մեկ ու կես ամիս հետո կատարվող քայլերի մասին։ Փորձեմ ՝ միանշանակ բաց տարածությունում՝ բակում, 1,5 մետր հեռավորությունը (եթե իհարկե, հնարավոր է)  պահպանելով։ Սնունդը՝ մեկ անգամյա օգտագործման սպասքով։Սանհանգույցը ամեն երեխայից հետո ախտահանվի։ Ֆիզիկական լարվածությունը պետք է լինի, սակայն չափավոր։
  • Գրիգ Աբրահամյանի ընտանեկան դպրոց
    Բոլորս  կարոտ ենք ֆիզիկական միջավայրի։ Կարծում եմ , եթե վիճակը  վատագույն դեպքում այսպես էլ մնա, պետք է փորձենք սեպտեմբերից ֆիզիկական միջավայրում աշխատել միասին, քանի որ կարող է շատ դժվար լինել մեր երեխաների համար առցանց աշխատել  երկրորդ տարին էլ։ Առցանցը չի լինի արդյունավետ, շատ բարդ կլինի ։Ֆիզիկական միջավայրում կարող ենք խմբերի բաժանվել, 2 կամ 3 խմբի  ու ծայրահեղ դեպքում հերթով կամ շաբաթվա գոնե 2 ֊3օրը հաճախել դպրոց (եթե հնարավոր չլինի պահել հեռավորություն, չնայած մեր դասարանները ընդարձակ են), իսկ սեպտեմբեր֊հոկտեմբեր ամիսներին կարելի է օրվա մեծ մասը անցկացնել բակում ։Ամեն դեպքում պետք է փորձենք ապրել այս համավարակի կողքին,  կարծես թե այն դեռ չի նահանջում , իսկ երեխաները մեծանում  են և այդ ժամանակը չի վերականգնվի, եթե բաց թողնենք։ Հուսով եմ՝ ծնող֊դպրոց համագործակցությամբ լուծում կգտնենք ի օգուտ մեր երեխաների։
  • Միքայել Մարինո Անտոնիոյի ընտանեկան դպրոց
    Ես էլ եմ կողմ , որ երեխաները հնարվորինս շուտ վերսկսեն հաճախել դպրոց, քանի որ առաջին տարիներին է դրվում ամուր և ճիշտ հիմքը, որը, ըստ իս, անհնար է ստանալ տանը, ծնողների օգնությամբ։  Այս ընթացում, խոսելով շատ ծնողների հետ, հասկացա, որ ոչ միայն մեզ, այլ մյուս  երեխաների և ծնողների համար էլ  մարտ –ապրիլ ամիսներին շատ հեշտ էր, հետաքրքիր  կազմակերպել հեռավար ուսուցումը տանը, նոր և անծանոթ ֆորմատ էր,  բայց հետո սկսվեցին դժվարությունները, քանի որ  այդ ամենը սկսեց հոգնեցուցիչ լինել թե՛ երեխաների , թե՛ ծնողների համար, շատ դժվար է երեխաների համար տանը կենտրոնանալ , տրվել դասապրոցեսին՝ մի կողմ թողնելով խաղալիքները, երկար ժամանակ անցկացնել համակարգչի, կամ հեռախոսի էկրանի դիմաց, ինչքան էլ որ դասերը շատ երկար չտևեին, կային հանձնարարություններ, որոնք պետք է կրկին դիտեին հեռախոսով։
    Միանգամայն համոզված եմ, որ դասերից առավել երեխաներին ԱՆՐՀԱԺԵՇՏ է իրական շփում հասակակիցների հետ՝ ճիշտ հոգեբանական, ինչու ոչ նաև ֆիզիկական զարգացման համար։ Այս ընթացքում շատ երեխաներ, ում ծնողների հետ որ շփվել եմ, դարձել են ավելի դյուրագռգիռ, անհամբեր, վարքի և պահվածքի մեջ ավելի բացասական կողմեր են ի հայտ  եկել։
    Կոնկրետ մեր դեպքում, երբ դասերը սկսվում էին երեկոյան ժամը 7-ին, երեխան արդեն հոգնած էր լինում և ավելի դժվար էր կենտրոնանում, բայց դա միակ տարբերակն էր աշխատող ծնողների առկայության դեպքում (ես ինքս էլ աշխատում եմ, և առավոտյան ժամերին չէի կարողանա)։ Հանձնարարություններն էլ պետք է անեիք երեկոյան ժամերին, քանի որ ամբողջ օրը տանը չեմ լինում, իսկ դա ևս դժվար էր, հոգնեցուցիր և ոչ այդյունավետ էր երեխայի համար։ 
    Այնպես որ, հուսով եմ,  սեպտեմբերին երեխաները կվերադառնան ֆիզիկական միջավայր։ Միկան  օգտվում է երկկողմանի երթուղային ծառայությունից, բայց հաշվի առնելով, որ կրթահամալիրը նույնպես կարող է խուսափել կազմակերպել երկարօրյա ուսուցում, բացառել երթուղային ծառայությունը, կամ խմբակների գործունեությունը, ես  կարող եմ ինքս բերել երեխային դպրոց, միայն թե ուսուցումը լինի ֆիզիկական միջավայրում և ուսուցչի կողմից, թեկուզ մինչև ժամը 1-2։ 
    Դե իսկ դպրոցում էլ անպայման ջերմաչափվեն 2 անգամ՝ 1-ինը դպրոց կամ դասարան մտնելիս, 2-րդը ընթացքում,  դասարանները ախտահանվեն ամեն օր, երեխաների համար էլ առկա լինեն ախտահանիչ նյութեր, կարող են ծնողները նույպես բերել այդ նյութերը։
    Սնունդը կարծում եմ դժվար կլինի կազմակերպել ծնողների կողմից,որ ամեն օր ուղարկեն երեխաների հետ, քանի որ երեխաների համար էլ այդքան լավ չի լինի նստել միևնույն սեղանի շուրջ և ուտել տարբեր բաներ։ Այդ դեպքում կարող է կազմակերպել կրթահամալիրը ՝ իհարկե պահպանելով բոլոր սանիտարահիգիենիկ կանոնները։ Բայց անհրաժեծտության դեպքում համաձայն եմ անգամ այդ տարբերակին։
    Շնորհակալ եմ մեր կարծիքը հաշվի առնելու համար))
  • Նատալի Հարությունյանի ընտանեկան դպրոց
    Մենք կողմ ենք ֆիզիկական միջավայրում կրթության կազմակերպմանը: Կարծում եմ որոշակի ակտիվության սահմանափակումներով և պատշաճ կանխարգելիչ միջոցառումների իրականացմամբ հնարավոր է իրականացնել անվտանգ ուսուցում: Առաջարկում եմ դպրոցի մուտքի մոտ տեղադրել ախտահանիչ մուտքեր, հնարավորինս սահմանափակել սովորողների տեղաշարժը , սնվել իրենց դասասենյակներում, յուրաքանչյուր սովորողի սեղանին դնել ախտահանիչ միջոցներ: Առավել վտանգավոր  է երթուղայիններում երեխաների սերտ շփումը: Կարելի է միառժամանակ հրաժարվել դրանից:
  • Լիկա Հակոբյանի ընտանեկան դպրոց
    ուսուցումը բացօթյա
    աշակերտների քանակը 5-6 հոգի
    շաբաթական 1 օր4
    կարճ դասաժամեր,որպեսզի սնվելու կարիք չլինի
    ԱՎԵԼԻ ՆԱԽԸՆՏՐԵԼԻ Է ՕՆԼԱՅՆ ՏԱՐԲԵՐԱԿԸ

Թանաշյանների ընտանեկան դպրոց
Մենք շատ ուրախ ենք, որ արդեն քննարկվում է դպրոց հաճախելու հարցին, որին մենք կողմ ենք: Կարծում եմ մի քանի հիմնական կանոն որ պահենք, անպայման կստացվի, որոնցից կարող եմ նշել հետևյալ կետերը, որոնք հայտնի են բոլորին՝

  •  հաճախ մաքրել և ախտահանել սեյակը և մակերեսները
  • հաճախ լվանալ ձեռքերը
  • դասասենյակում սեղանները հնարավորինս հեռու դնել իրարից
  • սնունդը ուտել սենյակում
  • ամեն սենյակում ունենալ ձեռքի ախտահանիչ նյութ

դեմ եմ երեխաների դիմակ կրելուն դպրոցում, խոսքս տարրական դասարաններին է վերաբերվում: