«Արատես՝ վայր, որտեղ ես դեռ վերադառնալու եմ․․․»
Արատեսյան առաջին այցելությունս վերադարձի պայմանով էր։
Արատեսն այն վայրն է, որտեղ լինելով՝ դեռ չեմ զգացել օտարում, որտեղ լինելով՝ դեռ չեմ մտածել, որ էլ չեմ վերադառնա։
Չգիտեմ՝ բնությու՞նն է, միջավա՞յրը, թե՞ այլ բան, որ անընդհատ կանչում է։ Փոքրմհերյան կանչի է նման․ այն կա, լսելի է, զգում ես, բայց ակունքը չես գտնում։ Չգտնելու փնտրտուքն էլ քեզ կախման մեջ է պահում։ Սկսում ես որոնել․․․

Յուրաքանչյուր ճամփորդություն իրենից ներս մի նոր գույն ունի։
Բոլոր այցելություններս Արատես տարբեր խմբերի հետ են եղել, ամեն խումբ, նրա յուրաքանչյուր անդամ ճամփորդ ընկեր է դարձել, ում հետ հաց ես կիսել, քայլել, խոսել, արևածագ դիմավորել, մոռացել ես նայել սուրճին, և այն թափվել է, ոտքդ սայթաքել է, նա օգնել է։
Արատեսյան այս ճամփորդությունը, թերևս, առանձնահատուկ էր, քանի որ սահմաններ «խախտեցինք»։ Մենք որոշեցինք ճամփորդել արտակարգ դրության պայմաններում, և դա, առավել, քան այլ բան, առողջ իմունիտետի գրավական էր։

Սիրուն օրեր էին, բայց քիչ․․․
Միշտ էլ քիչ կթվան․․․
Դա կստիպի վերադառնալ․․․
Դա Արատեսն է․
Ստվերային
Սարերից կարոտ, սարերի փեշին
Քաղաքում թաց է

Արատեսյան քրոնիկոն
Ստվերային

Արատեսի ճամփեքին
Սարերից կարոտ, սարերի փեշին

Արատեսյան կիրճերից դեպի մայրամուտ
Քաղաքում թաց է

Սուրճ Արատեսի բուրմունքով
Չթափվեց ))

Աշխատանքային
Գունային, արևային ներկեր

Բզզանները․․․