
Սիրելինե՛ր, ո՞վ կմտածեր, որ ամառ 2020-ը արտակարգ դրության պայմաններում կլինի։ Բայց դա չի նշանակում, որ մենք պետք է ուղղակի փակվենք մեր տներում։ Լինի տանը, թե դրսում՝ նախ և առաջ պահպանում ենք հակահամաճարակային կանոնները և հաճախակի մարզվում, խաղում, ընթերցում։ Առաջարկիր հետաքրքիր, կրեատիվ նախագծեր և ես, քո ընկերները սիրով կմասնակցենք։ Ընտանքիդ հետ առաջարկիր ճամփորդական երթուղիներ։ Եվ չմոռանաս երազել ))
Ակտիվ պահեք ձեր բլոգները՝ ձեր սիրուն և գժուկ օրապատումներով մեզ հետ կիսվելով։ Հաճախակի այցելեք մեկդ մյուսի բլոգներ՝ թողնելով մեկնաբանություններ։ Դա կօգնի մեզ, որ հնարավորինս քիչ ձանձրանանք և մեր ընկերներին մեր կողքին ունենանք (թեկուզ վիրտուալ հարթակում):
Որպեսզի քեզ օգնեմ ունենալ հետաքրքիր և արկածախնդիր ամառ, առաջարկում եմ մասնակցել ստորև նշված նախագծերին՝ աշխատանքներն ուղարկելով իմ (Armine.Movsisyan@mskh.am) և Անահիտ Գևորգյանի (AnahitGevorgyan@mskh.am) էլ հասցեներին։
Նախագծային ուղղությունները՝
- «Սասնալանջ կամ Մհերի դուռ» քանդակագործության փառատոն
- Տուկ-տու՜կ, ո՞վ կա փեթակում
- Լրացուցիչ կրթության ամառային ճամբար 2020 (Արևելյան դպրոցի ֆիզիկական հարթակ)
- Եկեք մոլորվենք Հայաստանում… (Իվետա Ջանազյանի նախագիծը)
- Բլոգային-նախագծային հեռավար ուսուցում (Անահիտ Գևորգյան և Նարե Արղության)
- Ուսումնական գործունեության փաթեթ (Անահիտ Գևորգյանի նախագիծը)
Որպես ամառային լրացուցիչ առաջադրանքներ՝
- կշարունակեք ընթերցել Ընթերցարան 3-ը և լրացնել հեքիաթներին կից առաջադրանքները
- կշարունակեք կատարել մաթեմատիկայի Մաթեմատիկա-3 փաթեթի առաջադրանքները
Բոլորիդ մաղթում եմ հրաշալի ամառ՝ լի բազում արկածներով։
Խոստանում եմ, ես էլ կիսվեմ ձեզ հետ իմ ամառային գժուկ օրերով։
Սպասում եմ ձեր պատումներին։
Ձեզ շատ սիրում եմ և կարոտում։
Պաչիկներ 😘😘