На изображении может находиться: 3 человека, люди улыбаются, люди катаются на лошадях, лошадь, небо и на улице

Սիրելի՛ ճամբարականներ, փառատոնն իր ընթացքի մեջ է, էպոսը՝ բնականոն զարգացման, կորոնան էլ փորձում է մեզ խանգարել։ Բայց մենք ունենք հնարավորություն իրար տեսնելու և փառատոնի շրջանակում գովք ասելու մեր Քուռկիկին, ստեղծագործելու կավով, քարով, զբոսնել, ի վերջո՝ իրար տեսնել։

Այսպիսով՝ հանդիպում ենք հունիսի 25-ին, ժամը 10։30 Մայր դպրոցի բակում, որտեղից ուղևորվելու ենք Ոսումնական Ագարակ։ Իրականացնելու ենք զբոսանք, Քուռկիկ Ջալալիի գովք, ձիավարություն։
Ուսումնական Ագարակում ստեղծելու ենք տեսաֆիլմ՝ համապատասխան Տուկ-տու՜կ, ո՞վ կա փեթակում նախագծի։
12։30 վերադառնում ենք Մայր դպրոց՝ փառատոնային պուրակ, որտեղ կզբաղվենք կավագործությամբ և քանդակագործությամբ՝ համապատասխան ճամբարականների նախասիրությունների։ Թեմատիկ ընդգրկումը՝ «Սասնա ծռեր» էպոս։
Այն սովորողները, ովքեր կցանկանան զբաղվել կավագործությամբ, կշարունակեն ինձ հետ։
Քանդակագործություն ընտրողները կմիանան երկարացված օրվա կազմակերպիչ Արմինե Մանուկյանին։
Միաժամանակ՝ կարող եք երկուսին էլ մասնակցել (նույն տարածքում ենք լինելու)։
14։00՝ ավարտ (սովորողներին ճանապարհում ենք Մայր դպրոցից)

Անհրաժեշտ պարագաներ՝

  • պաշտպանիչ դիմակներ, գլխարկ, ձիավարությանը հարմար հագուստ
  • ընդմիջման բրդուճներ, ջուր
  • բարձր տրամադրություն

Նախագծի նպատակը՝

Ամփոփումը՝ ճամբարի ղեկավարի, ճամբարականների բլոգներում, Արևելյան դպրոցի ենթակայքում, կայքում։