Անհամբերությամբ էի սպասում մեր աշխատանքները ներկելու ընթացքին, բայց չէի պատկերացնում, որ այն ամենբարդն է լինելու։ Գույների ընտրության հարցում դժվարանում ենք։ Ընկեր Թերեզան օգնում է՝ հետաքրքիր մտքեր տալով, այսօր մեզ հետ էր նաև ընկեր Թագուհին (Քոլեջից իջանք Մայր դպրոց)։ Փորձում ենք հաջողել։ Կարծում եմ՝ կստացվի։ Երկարատև աշխատանք է պահանջում կավը՝ փոխադարձաբար քեզ ներքուստ հանգստացնելով։ Հաճելի է այս պայմաններում ինքնակրթվել ))