
Ա՜յ քեզ անակնկալ․․․
Արևմտյան դպրոց-պարտեզում, համապատասխան Արմինե Գոգինյանի նախագծի, ստեղծվել է ուսումնական մեղվանոց։
Համապատասխան կրթահամալիրի տնօրենի հրամանի՝ մեղվանոցը տեղափոխվելու է Արատեսի դպրական կենտրոն։
Սիրելի՛ ճամբարականներ, դասավանդողնե՛ր, ընտանեկան դպրոցների ներկայացուցիչնե՛ր, եկե՛ք ուսումնասիրենք՝ ունե՞նք մեր միջավայրում մարդիկ՝ համագյուղացիներ, հարազատներ, հարևան ու բարեկամ, ովքեր զբաղվում կամ զբաղվել են մեղվապահությամբ։ Եկե՛ք ներկայացնենք խնամքի առանձնահատկությունները՝ դիտարկելով դրանք յուրաքանչյուրի անհատական մոտեցմամբ։ Յուրաքանչյուրի փորձը, դիտարկումը կարող է կարևոր և նշանակալից լինել։ Զուգահեռ՝ կստեղծենք «Տուկ-տու՜կ, ո՞վ կա փեթակում» հորինուկների փաթեթ՝ դիտարկելով մեր փոքրիկների պատկերացումները մեղվային ընտանիքի մասին։
Ժամանակահատված՝ հունիսի 15- օգոստոսի 31
Մասնակիցներ՝ Արևելյան դպրոց -պարտեզի «Արձագանք» ջոկատ, այլ ճամբարականներ, դասավանդողներ, ընտանեկան դպրոցներ։
Նպատակ՝ մասնակցություն Ուսումնական մեղվանոց նախագծին, մեղվապահության առանձնահատկությունների ուսումնասիրություն, «Տուկ-տու՜կ, ո՞վ կա փեթակում» հորինուկների փաթեթի ստեղծում, մեղվային պարբերական թողարկումներ Բզզան TV-ում։
Նախագծի արդյունքում՝՝ կստեղծենք հորինուկների փաթեթ, որի օգնությամբ կդիտարկենք սովորողների պատկերացումները այդ կախարդական արկղի՝ մեղվանոցի մասին։ Զուգահեռ կիրականացվի ամառային ճամբարային գործունեություն ընտանեկան դպրոցներում՝ գյուղերում, մոտակա տարածքներում մեղվանոցների ուսումնասիրություն, հետազոտում՝ կա՞ն ընտանիքի անդամներ, հարազատներ, նախնիններ, ովքեր զբաղվել են մեղվապահությամբ։
Աշխատանքների արդյունքները հրապարակվում են բլոգներում՝ որպես փաթեթ ամբողջանալով կազմակերպչի բլոգում, ենթակայքում, կայքում։
Հրապարակումները կարող եք ուղարկել Armine.Movsisyan@mskh.am էլ․ հասցեին։
Ստորև՝ անուշ բզզոց Ուսումնական մեղվանոցից ))
Տեսանյութը՝ Քնարիկ Ներսիսյանի․