На изображении может находиться: один или несколько человек, растение, дерево, ребенок, трава, на улице и природа

Դեռևս մարտ ամսին էր, երբ Արևելյան դպրոց-պարտեզի 3-3 դասարանի սովորողներն այցելեցին Քոլեջ՝ տիկին Շողիկին՝ իրականացնելու Սերմնացան նախագիծը։ Նախագծի ընթացքում յուրաքանչյուր սովորող ցանեց Խորդենու սերմեր, որոնք անընդհատ խնամքի արդյունքում պետք է զարդարեին Արևելյան դպրոցի և Քոլեջի Art-հարթակները։

Եվ ահա՝ արտակարգ դրություն։ Մեր ցանած սերմերը, տիկին Շողիկի հետևողական խնամքի արդյունքում, տվեցին սպասված ծիլերը։ Բայց Ֆիզիկական հարթակում մեր բացակայությունը խոչընդոտներ էր սռտեղծում։ Սովորողներին մտահոգում էր իրենց ցանած սերմերի ճակատագիրը։ Որպես արձագանք այդ ամենի՝ ընտանեկան դպրոցներում իրականացվեց Սերմնացան 🌱🌿☘🌷 (ընտանեկան նախագիծ) -ը, որի շրջանակում սովորողները տնային պայմաններում աճեցրին, խնամեցին բույսեր՝ դպրոց, դասարան բերելու նպատակով։ Նախագծի իրականացման ընթացքում Մանեն մեզ համար անակնկալ էր պատրաստել՝ մեր ցանած սերմերի ծիլերը տարել էր իրենց տուն և խնամում էր․

Ֆիզիկական միջավայր վերադարձը շարունակեց սահմանափակումների ընթացքը։ Բայց մենք գտանք ելքը։
Հունիսի 8-ին, Բանգլադեշյան պլեներ նախագծի շրջանակում, «Արձագանք» ջոկատի սովորողները փոքր խմբով, պահպանելով անվտանգության կանոնները, Քոլեջի Art-միջավայրում իրականացրեցին ծիլերի տնկման աշխատանքներ։ Սահուն ընթացքն ապահովեցին տիկին Շողիկի հոգատար վերաբերմունքը, Մանեի և տատիկի՝ տիկին Էլյայի խնամքն ու օժանդակությունը, ընկեր Մարինեի անուշ և ոգևորող երգը, օգնությունը, սովորողներ Լուիզայի և Քրիստի կարոտած ներկայությունը։
Շնորհակալ ենք, սիրելի՛ մարդիկ։
Աշխատանքային ընթացքը ստորև՝ տեսանյութում․