Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում մարզական գործունեությունն իրականացվում է համապատասխան ուս․ պլանի՝ ներառելով տարատեսակ գործունեություններ՝ քայլք, վազք, լող, հեծանվավարություն, բարձունքի հաղթահարման նախագծեր, ազգային, բակային խաղեր և այլն։ Որպես դասավանդող՝ պետք է փաստեմ, որ մարզական գործունեության ընդգրկման լայն շրջանակը սովորողի առօրյան դարձնում է էլ առավել հետաքրքիր։ Այն ոչ միայն զուտ մարմնակրթություն է, այլև ուսումնական հետաքրքիր գործունեություն։
Իմ մուտքը կրթահամալիրի մարզական գործունեության հարթակ սկսվեց սիրելի սպորտաձևով՝ հեծանվավարությամբ՝ Մուտքի ճամբար․ օր 5-րդ՝ Թռչնի թռիչքից էլ բարձր, որին հաջորդեց լողուսուցումը ընկեր Անուշի օգնությամբ։ Հեծանվային գարծունեություն սկսել ենք ծավալել ուս․ տարվա սկզբից։ Երկշաբաթյա գործունեությունը՝ որպես դասվարի օգնական, նման ընթացք ուներ՝ լողուսուցումը կազմակերպում էր ընկեր Փիրուզան, իսկ այն սովորողները, ովքեր ինչ-ինչ խատճառներով այդ օրը չէին ցանկանում լողալ, ինձ հետ զբաղվում էին հեծանվավարությամբ։
Ստորև իմ, սովորողների մասնակցութությունն է ընտանեկան դպրոցի սովորողի՝ Նատալի Հարությունյանի նախագծին՝ Իմ սիրելի մարզաձևը։


Բաբայան Ալեքս

Խաչատրյան Միլա

Աբրահամյան Արսեն

Օհանջանյան Մանե

Ստուգատեսային մարզական
Գարնանային մարզական ստուգատես
Դեպի Ջրվեժ անտառապարկ (ձմեռային մարզական ստուգատես)
Ձյունե արկածներ Ջրվեժ անտառապարկում (ձմեռային մարզական ստուգատես)
Գնում ենք սահադաշտ (ձմեռային մարզական ստուգատես)
Անդրադարձ սահադաշտից
Ջրվեժապատում (գրառում են սովորողները)

Ստուգատեսային հարթակը՝ իր ձմեռային մարզական խաղերով, ի՜նչ ոգևորիչ էր, այն էլ 2019-20 տարում, երբ ձյան կարոտ էինք։ Օդերևութաբանական հարմար պահերը որսալով՝ մարզական խաղեր իրականացրեցինք Ջրվեժ անտառապարկում, Իրինա Ռոդնինայի անվան գեղասահքի դպրոցում, Արևելյան դպրոց-պարտեզի լանջերում, բակում։ Այն իսկապես իմացումի հրճվանք է, ճանաչում՝ մարմնի, մարզական հնարավորությունների, բնության։



Փակ դահլիճներում մարզական գործունեությունն իրականացվել է ըստ օրացույցի՝ Արևելյան դպրոցի և Մայր դպրոցի դահլիճներում։ Արևելյան դպրոցում գործունեությունը կազմակերպել է դասվարը, Մայր դպրոցի մարզասրահում՝ մարմնակրթության ուսուցիչները, որի անմիջական մասնակիցն է դարձել նաև դասվարը։ Իրականացվել են միասնական մարզումներ այլ դասարանների հետ՝ կրելով հաճախակի բնույթ։ Միասնական մարզական ստուգատես՝ «Արձագանք» և «Ծուղրուղու» ջոկատներ

Ելք ստուգատեսի մարզական փաթեթը կարծես ամբողջացում լինի, քանի որ սովորողները ի ցույց դրեցին իրենց հմտությունները՝ վազք, քայլք, հեծանվավարություն, լող և այլն՝ մեկ տեղում։ Հրաշալի է տեսնել, որ հեռավար հարթակը չսահմանափակեց նրանց մարզական հնարավորությունները։ Սովորողները անգամ նոր հմտություններ են ձեռք բերել՝ վարել ինքնագլդոր, երկանիվ հեծանիվ, ինքնահեծեր և այլն։ Ընտանիքը այս ամենում գործուն մասնակցություն է ունեցել՝ երեխային տանելով բակ, տանը կամ բակում նրա հետ մարզվելով։
Հեռավար ուսուցման մարզական ստուգատես
«Ելք» ստուգատես (մարզական գործունեություն)


Բաբայան Ալեքս

Օհանջանյան Մանե

Գրիգորյան Արսեն

Դուզդաբանյան Եվա

Գևորգյան Լուիզա

Քայլքը կրթահամալիրյան կարևորև ամենօրյա բաղկացուցիչն է։ Ճամփորդությունները, անգամ ուսումնական Ագարակ այցելություն-վերադարձը արդեն ապահովում է քայլային մարզանք․ մկանները տաքանում են և մենք ավելի պատրաստ ենք ձիավարության։
Կրթահամալիրի տոնին ընդառաջ՝ քայլք Արևելյան դպրոց-Սարալանջ-Հյուսիսային դպրոց երթուղով

Կարուսելը տարիք չի հարցնում ))
Սարալանջ

Խաղերը՝ լինեն ծիսական, բակային, թե ընտանեկան, տարատեսակ գործունեությունների հետաքրքիր փունջ են ստեղծում։ Խաղերը կազմակերպվել են թե՛ ֆիզիկական միջավայրում, թե՛ հեռավար հարթակում՝ ուղեկցվելով խաղերգերի փաթեթով։
Հայկական խաղերը «Արձագանք» ջոկատում
Հայկական խաղերը «Արձագանք» ջոկատում
Ջա՜ն, Բարեկենդան
Ազգային խաղերգերի փաթեթ
Աքլորակռիվ Եվա Դուզդաբանյանից և եղբորից