Արսենը նախատեսում է հաղթահարել Դիդիկոնդ բլուրը։ «Բարձրությունը 1121մ է։ Այն գտնվում է Օշականում։
Բլրի գագաթին գտել են մ.թ.ա. 6-5-րդ դարերի ամրոց։
Այս փլատակների վրա եղել է մ.թ.ա. 3-րդ դարի դամբարանադաշտ, որը գոյատևել է մինչև II դար։ Բլրի լանջերին կա երկաթի դարի և ուրարտական 1000-ից ավելի դամբարան։Հայտնաբերվել են մեծ քանակությամբ գործիքներ, զենքեր, ոսկե, արծաթե, բրոնզե զարդեր, ագաթե, սարդիոնե ուլունքներ, բազմատեսակ խեցեղեն և փայտե զանազան իրեր»։

Մանրամասները՝ Արսենի բլոգում։