ժամանակահատվածը՝ մայիսի 25-հունիսի 5
Մասնակիցներ՝ «Արձագանք» ջոկատ
Նպատակ, խնդիրներ, գործունեության ընթացք․
Համապատասխան Էպոսապատում և Երեխայի երևակայությունը՝ էպոսային հիմք նախագծերի՝ սովորողները, արդեն իսկ ծանոթ լինելով «Սասնա ծռեր» էպոսին՝ հերոսներ, գործողություններ, գերբնական տարրեր և այլն, փորձում են առանձնացնել իրենց նախընտրելի կերպարներին։ Վերը նշված նախագծերի ընթացքում, տեսադասերի օգնությամբ, կքննարկենք, թե ո՞ր կերպարն է հոգեհարազատ, ինչու՞ և այլն։ Սովորողները, հիմքում ունենալով իրենց նախընտրած հերոսի կերպարային առանձնահատկությունները, կպատկերեն իրենց՝ այդ հերոսի կերպարում՝ պատկերը հագեցնելով արտաքին և ներքին տարրերով՝ հագուստ, ջրջակա միջավայր, զենքեր, գերբնական ուժ և այլն։ Նպատակն է սովորողների երևակայության միջոցով ստեղծել էպոսային և իրական՝ ի դեմս սովորողների, միաձույլ կերպարներ։ Նախընտրելի է էպոսային խորհրդանիշներով պատկերել նաև ընտանիքի անդամներին՝ նրանց ևս վերագրելով կերպարային տարատեսակ առանձնահատկություններ՝ հիմքում ունենալով կրկին էպոսային կերպարները։
Աշխատանքները հրապարկվում են սովորողների բլոգներում։ Որպես փաթեթ՝ համակարգում է դասվարը։