Բարձունքի հաղթահարման ընտանեկան նախագծեր

Ժամանակահատված՝ մայիսի 25-29
Մասնակիցներ՝ «Արձագանք» ջոկատի ընտանեկան դպրոցներ
Միջավայրը՝ համապատասխան ընտանեկան դպրոցների նախընտրության
Գործողությունների նկարագրություն
Յուրաքանչյուր ընտանեկան դպրոց ընտրում է հաղթահարվող բարձունքը։ Ընթացքը՝

  • բլոգում հրապարակել հաղթահարվող բարձունքի լուսանկարը (Google Map հավելվածի օգնությամբ)
  • նշել բարձունքի անվանումը, անվան ծագումնաբանությունը
  • կատարել հաղթահարվող բարձունքի դիտարկում, նշել առանձնահատկությունները, կլիմայական պայմանները
  • նշել բարձունքի հաղթահարման օրը, սկզբնակետը
  • նշել ընտանեկան դպրոցի ներկայացուցիչ-մասնակիցներին
  • ներկայացնել պատրաստությհունների ընթացքը ֆոտո-տեսապատումով, ռադիո թողարկումներով
  • ընտրել բանաստեղծություններ, ստեղծագործություններ, դրոշ՝ որպես ընտանեկան դպրոցի բարձունքի հաղթահարման խորհրդանիշեր
  • տեսանկարահանել մեկնման, բարձունքի հաղթահարման ընթացքը, հրապարակել բլոգում

Տարատարիք արշավելու փոքրիկ ուղեցուց՝ հայրենագետ Իվետա Ջանազյանի բլոգից

Ամփոփումը՝ սովորողների, դասավանդողի բլոգում, դպրոցի ենթակայքում, կայքում։

Հ․գ Այն ընտանեկան դպրոցները, որոնք չեն կարողանա ֆիզիկապես հաղթահարել որևէ բարձունք, դիտարկում են գործողությունների ընթացքը՝ նախանշելով բարձունքի հաղթահարումը՝ որպես առաջիկայում իրականացվող նախագիծ։ Դիտարկելով անհրաժեշտ կետերը՝ սովորողները, ընտանիքի անդամները կարող են բլոգային հրապարակմանը կից ներկայացնել իրենց աշխատանքը՝ կատարված Paint ծրագրով, որտեղ կպատկերեն, թե ինչպես են պատկերացնում բարձունքի հաղթահարումը։ Կարող եք նաև հանդես գալ տեսանյութերով, ռադիո-թողարկումներով ՝ համապատասխան վերը նշված կետերի։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s