Ա՜յ քեզ գիժ ուսումնական երրորդ շրջան

На изображении может находиться: цветок

Երրորդ ուսումնական շրջանը, թերևս, անակնկալներով լի էր։ Անակնկալների այդ տուփը մեզ, անշուշտ, բացելու ընթացքում սարսափեցրեց, բայց սարսափի տուփից կարողացանք օգտակարը քաղել և ոչ թե հարմարվել, այլ հարմարեցնել։ Փետրվարն ունեցավ իր սահուն ընթացքը, մարտը ևս մեկ անգամ ի ցույց դրեց իր խենթությունը։ Մեկ ֆիզիկական միջավայր, մեկ հեռավար հարթակ։ Բայց դե, կարևորը, որ այդ հորձանուտից կարողացանք և կարողանանք հաղթող դուրս գալ։
Հեռավա՞ր, կատակում եք։ Դե լավ, մեկ շաբաթ է, կդիմանամ։ Մեկշաբաթյա վերադարձը ֆիզիկական միջավայր երկմտանքի առջև կանգնեցրեց։ Արդյո՞ք կշարունակենք ֆիզիկական հարթակում, հեռավարի մեկ շաբաթն այնպես անցավ, չզգացինք էլ։ Բայց արդյո՞ք կհաղթահարեմ, եթե այն մեկ ամիս տևի։ Մեկ ամի՞ս․․․ Էլ ի՜նչ իմանայի, որ մեկը կդառնա երեք, երեքն էլ, ո՞վ գիտի, գուցե տարի։
Ամփոփում ենք ուսումնական երրորդ շրջանը։ Բախումային էր։ Յուրաքանչյուր շաբաթ,քայլ առ քայլ, արդեն գտնում էր իր տեղը։ Շաբաթը շաբաթի ետևից՝ նոր գաղափարներ, նոր գործիքակազմ։ Սովորողներիցս յուրաքանչյուրը, պատկերացում չունենալով անգամ, մտովի ստեղծում էր նոր գաղափարներ։ Մեր նախագծերի բազմազանությունն էլ հենց սովորողի նկատմամբ անհատական մոտեցման տրամաբանական արդյունքն է։
Որպես մուտք հեռավար ուսուցման հարթակ՝ ստեղծվեց ««Ֆիզիկական ներկայություն»-ը հեռավար ուսուցման հարթակում» հոդվածը, որը մուտք էր նաև «Դպիր» մանկավարժական հանդես։ Հիմա, ընթերցելով այն, հիշում եմ այն անհանգստությունը, որ սկզբնական ընթացքում ունեցա։ Բայց հիմա չկա այն անհարմարությունը, տագնապը, անհանգստությունը, որ կար սկզբում։ Այս պահի զգացողությունը արդեն բնականոն ընթացքի դրսևորում է։
Հեռավար հարթակում ամեն բան նորովի մոտեցում ունեցավ։ Տունը, բակը, սենյակը հարմարեցվեցին մեզ ՝ դառնալով մարզասրահ, լաբարատորիա, դասարան, էլ ինչ ու ինչ ասես։ Սովորողը կազմեց ընտանեկան դպրոցի իր անհատական պլանը, ինչի արդյունքում ստեղծվեցին ընտանեկան դպրոցի նախագծերը։ Ընտանեկան դպրոցը ձևավորեց իր հարթակը՝ ներգրավելով մյուս ընտանիքներին։ Սարդոստայնի պես հյուսվող ցանցը ամեն ճյուղավորման հետ նոր ընտանիք բերեց, այդ ընտանիքը բերեց մյուսին ու այդպես շարունակ։ Ձևավորվեց ընտանեկան դպրոցի եռաչափ մոդել․

  • ուսուցիչը՝ նախագծի խորհրդատու
  • ծնողը՝ նախագծի ուսուցիչ
  • սովորողը՝ նախագծի իրականացնող։

Մայիսյան 15-րդ հավաքը սարդոստայնի նոր մոդել ստեղծեց։ Ընտանեկան դպրոցի ուսուցիչը ուսուցիչ էր ոչ միայն իր ընտանիքում։ Համապատասխան մայիսի 4-8-ի աշխատակարգի՝ ծնողները վարեցին տեսապարապմունքներ՝ սովորողներին փոխանցելով տարատեսակ հմտություններ․

Հաջորդող շաբաթում օտար լեզվով (անգլերեն) տեսապարապմունք վարեց Ամիրյանների ընտանեկան դպրոցի ուսուցիչ Ռուզաննա Առուստամյանը՝ Լիլիթ Սարգսյանի համակարգմամբ։
Սարդոստայնը ճյուղավորվում է մինչ օրս։ Մայիսի 27-ին՝ «Բարձունքի հաղթահարում» նախագծի շրջանակում շ, «Ճամփորդենք միասին» թեմայով տեսապարապմունք կվարի Թանաշյանների ընտանեկան դպրոցի ուսուցիչ Ամալյա Ստեփանյանը։
Մայիսյան հավաքը «Ուսումնական ռադիո-TV-ն հեռավար ուսուցման հարթակում» հոդվածով նոր հարթակ ստեղծեց․ Արևելյան դպրոց-պարտեզի «Արձագանք» ռադիոն իր արձագանքը գտավ ընտանեկան դպրոցներում։ Մայիսյան հավաքի շրջանակում անցկացվեց տեսադաս՝ Ռադիո նորամուտ՝ ինչպե՞ս ստեղծել ռադիո SoundCloud հավելվածում, ինչի արդյունքում ընտանքիները հանդես եկան անհատական ռադիոներով՝ ներկայացնելով առաջին թողարկումների փաթեթը։
Ուսումնական երրորդ շրջանի կարևոր բաղկացուցիչներից մեկը՝  «Ելք» ստուգատեսը, ըստ էության ապահովում է ելքի և մուտքի հետաքրքիր «հերթագայություն»՝ ներառելով գործունեության տարատեսակ ոլորտներ։ 3-3 դասարանի սովորողները, համապատասխան կազմակերպիչ Անահիտ Գևորգյանի առաջարկած նախագծի, անցան խոհանոցային գործունեության ստուգատես՝ ներկայանալով ընտանեկան դպրոցների իրենց բաղադրատոմսերով։

Առջևում ուսումնական չորրորդ շրջանն է՝ դասավանդողի, ընտանեկան դպրոցի ներկայացուցիչ սովորողի հակաբացիլ, պլեներային, փառատոնային բովանդակությամբ։

Ողջո՜ւյն, ուսումնական 4-րդ շրջան․․․
Ողջու՜յն աննախադեպ ուսումնական հունիս․․․
Ողջու՜յն, հակաբացիլ, հակավիրուս ամառ։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s