На изображении может находиться: растение, цветок, дерево, на улице и природа

Ամենշաբաթյա առցանց ճամբար

Հարթակ՝ Micrososft Teams

Մասնակիցներ՝
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Արևելյան-դպրոց պարտեզի
և Քոլեջի 5-6 տարեկան սովորողներ

Տևողությունը՝ 60 րոպե

Ձևաչափը՝ ծանոթություն, Ես․․․, հարց ու պատասխան, ընկերներս, քննարկումներ, արևային ու ջերմ ժպիտների փոխանակում ☺☺

Տուկ-տու՛կ, ո՞վ կա այդտեղ
(թեմատիկ ընդգրկում)

  • Ողջու՜յն, ժպտա՛
    Ծանոթանում ենք ☺
  • Հանելուկ-հանմանելուկ
    Ձեռք ձեռքի տված՝ մտնենք հանելուկների կախարդական աշխարհ
  • Տառաշփոթ
    Օգնե՛նք մոլորված տառերին գտնել իրենց տեղը
  • Մի նկարի պատմություն
    Թափառենք քո երևակայության անսահման աշխարհում

Գործողությունների նկարագրություն՝
Կախված մասնակիցների թվից՝ ճամաբարը կկազմակերպվի մեկ կամ երկու խմբով։ Ճամբարի ներառելու է տարատեսակ գործառույթներ՝ լեզվական, երաժշտական, խաղային, նկարչական և այլն։ Ճամբարային գործունեության ընթացքը տեսանկարահանվելու է և հրապարկվելու՝ համապատասխան շաբաթվա աշխատակարգի։