Օտար լեզուները հեռավար հարթակում (3-3 դասարան)

На изображении может находиться: облако, небо, цветок, растение, трава, на улице и природа

Համապատասխան երրորդ դասարանի ուսումնական պլանի՝ կրտսեր դպրոցում օտար լեզուները՝ անգլերենը և ռուսերենը, դիտարկվում են որպես ամենօրյա ուսումնական պարապմունքներ՝ շաբաթական երկուական ժամաքանակով։ Արևելյան դպրոց-պարտեզի 3-3 դասարանում յուրաքանչյուր երկուշաբթի և չորեքշաբթի իրականացվել են անգլերենի, երեքշաբթի և հինգշաբթի օրերին՝ ռուսերենի պարապմունքներ։ Պարապմունքներն իրականացվել են համապատասխան աշխատակարգերի։
Արտակարգ դրության պայմաններում ուսումնական գործունեությունը շարունակվեց հեռավար հարթակում։ Օտար լեզուները ևս շարունակեցին իրենց բնականոն գործունեությունը։ Սովորողները և օտար լեզվի դասավանդողները իրականացնում են ուսումնական գործընթացը տեսապարապմունքների և բլոգային հրապարակումների միջոցով։ Տեսադասերն իրականացվում են երկուական խմբով։ Յուրաքանչյուր խմբում տևողությունը 40-60 րոպե է՝ կախված թեմատիկ ընդգրկումից։ Տեսապարապմունքներն հեռավար հարթակում իրականացվում են շաբաթական մեկ օր՝ զուգահեռ բլոգային հրապարակումներին։

Անգլերենի դասավանդող՝ Լիլիթ Սարգսյան
Աշխատակարգ
Հաշվետվություն

Ռուսերենի դասավանդող՝ Գայանե Փարվանյան
Աշխատակարգ
Հաշվետվություն

Որպես 3-3 դասարանի դասվար՝ պետք է փաստեմ, որ ականատեսն եմ եղել հետևողական աշխատանքի։ Ճիշտ է, յուրաքանչյուր առարկա իր առանձնահատկություններն ունի, բայց փորձել ենք հնարավորինս կանոնակարգված աշխատել։
Օտար լեզվի դասավանդողների հետ հեռավար ուսուցման ընթացքում իրականացրել ենք համագործակցային նախագծեր։
Օրինակ, «Զատիկ» ուսումնական նախագծի շրջանակում սովորողները հրապարակել են տեսանյութերի եռալեզու փաթեթ։ Այն ներառում է խոհանոցային, տեխնոլոգիական, լեզվական, երաժշտական և տարատեսակ գործունեություններ ներկայացնող տեսանյութեր հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուներով։
Արևելյան դպրոց-պարտեզի 3-3 դասարանի սովորողները, արձագանքելով կրթահամալիրում իրականացվող հայրենագիտական նախագծերին, ներկայացրեցին իրենց տոհմերի պատմությունը։ Սովորողները պատկերեցին իրենց տոհմածառերը՝ ներկայացնելով դրանք հայերեն և անգլերեն լեզուներով։
Եթե եղել են նախագծեր, որոնք չեն իրականացվել զուգահեռ, ապա իրականացվել են հաջորդաբար։
Լիլիթ Սարգսյանի կողմից իրականացվել է մի նախագիծ՝ Ի՞նչ եմ կարողանում և ի՞նչ չեմ կարողանում-What I can and can’t do, որի լեզվական գործունեության շարունակական ընթացքը դարձավ «Ելք» ստուգատեսը, որի ընթացքում սովորողները ի ցույց են դնում իրենց տարատեսակ հմտությունները։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s