
Մայիսյան 15-րդ հավաքի շրջանակում մայիսի 4-8-ն ընկած ժամանակահատվածում ընտանեկան դպրոցները հանդես են գալիս տեսադասերի փաթեթով՝ սովորողներին փոխանցելով տարատեսակ հմտություններ։
Այսօր՝ մայիսի 8-ին, տեսապարապմունքը վարեց Աբրահամյանների ընտանեկան դպրոցի ուսուցիչ-ծնող Լիլիթ Աբրահամյանը։ Ընթացքը բավականին հետաքրքիր էր, ինչը փաստեցին նաև սովորողները։ Լիլիթ Աբրահամյանի օգնությամբ սովորողները բացահայտեցին միմյանց նախասիրությունները՝ հիմքում ունենալով մասնագիտական ընտրությունը։ Ընթացքում, ճիշտ է, տեխնիկական անհարթություններ եղան, բայց մենք կարողացանք իրականացնել մեր տեսապարապմունքը։
Շնորհակալ ենք հետաքրքիր, ակտիվ տեսապարապմունքի համար։
Տեսանյութը՝ ստորև․