Մայիսյան 15-րդ հավաքի շրջանակում մայիսի 4-8-ն ընկած ժամանակահատվածում ընտանեկան դպրոցները հանդես են գալու տեսադասերի փաթեթով՝ սովորողներին փոխանցելով տարատեսակ հմտություններ։
Այսօր՝ մայիսի 7-ին, տեսապարապմունքը վարեց Օհանջանյանների ընտանեկան դպրոցի ուսուցիչ-ծնող Սոնա Աբրահամյանը։ Նա սովորողներին ներկայացրեց Խրիզանտեմ բույսի առանձնահատկությունները, պատմեց հետաքրքիր լեգենդներ և սովորեցրեց փաթեթավորել թաղարային բույսը։ Ընթացքը բավականին հետաքրքիր էր, ինչը փաստեցին նաև սովորողները։ Ընթացքում, ճիշտ է, տեխնիկական անհարթություններ եղան, բայց մենք կարողացանք իրականացնել մեր տեսապարապմունքը։
Շնորհակալ ենք հետաքրքիր, ուսուցողական տեսադասի համար, նաև մեր ցանած սերմերի խնամքի համար։
Տեսադասը՝ ստորև․