Սովորողների արձագանքը 4-րդ դասարանի ուսումնական պլանին

Կոլաժը՝ սովորող Ալինա Դանղյանի բլոգից

ԸՆՏԱՆԵԿԱՆ ԴՊՐՈՑ. ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՊԼԱՆ

Համակարգում

Ընատենկան դպրոցի սովորողները, ծնողները, ուսումնասիրելով 4-5-րդ դասարանների ուս․ պլանը, հանդես են եկել առաջարկներով։
Առաջարկները՝ ստորև․

  1. օտար լեզուների(մասնավորապես ռուսերենի) դասաժամերը բաժանել 2 խմբի, ըստ երեխաների լեզվի իմացության աստիճանի, հատկացնել ավելի շատ դասաժամեր
  2. քչացնել նախագծերը, քանի-որ առարկաները շատացել են և դասերը չտուժեն։
  3. վերանայել աշակերտների կարգապահական հարցերը կրթահամալիրի բոլոր մասնաճյուղերում
  4. լրացուցիչ (տնային) աշխատանքը հանել
  5. առարկաների ցանկում չկա Հայոց լեզու առարկան։ Արդյոք դա բացթողում է, թե ներառված է հայագիտության դասընթացի մեջ։

One comment

  1. […] Ես մասնակցել եմ Հեղինակային կրթական ծրագրերի հեղինակների ստեղծագործական մայիսյան բոլոր հավաքներին, որոնք մեկ մյուսից գունեղ ու սպասված են եղել, տարբերվող ու ստեղծական… Բայց, ա՛յ 2020թ. մայիսյան թվով 15-րդի պսակը՝ հեղինակային ընտանեկան դպրոցներն են, իրենց տարատարիք սովորողներով ու ուսուցիչներով: Արտակարգ իրավիճակի արտակարգ հավաք, որտեղ չկա դաս-դասարանը, հանված են բոլոր պարտերը, ճաղերը, հեռավորությունը, տեսանելի ու անտեսանելի սահմանները, կարծես մի անտեսանելի մագնիս  հավաքվել են բոլոր տեսակի իրերը, որոնք մարդկանց բաժանել են , ու  մի կոճակի հպումով միավորերցին հազարավոր ընտանեկան դպրոցների, եկան մի հարթակ, որտեղ  իրենց կրթական գործունեությամբ կիսվում են տարատարիք սովորողներ (6 տանրեկաից սկսված): Ընտանիքների հետ աշխատանքը միշտ է եղել հեղինակային կրթական ծրագրի մշակումներով, բայց այսպիսի կազմակերպումը բերեց ընտանեկան հեղինակային դպրոցների ցանցի, որոնք մեկ մյուսից հերաքրքիր ու ու նոր մշակույթ են առաջարկում: Կրթահամալիրի հեղինակային ծրագրերը մարտ-ապրիլ ամիսներին մտան տուն ու հավաքի օրերին ներկայացան որպես գործող ընտանեկան դպրոցներ: Փորձել եմ շաբաթն ամփոփել ըստ մանկավարժության կենտրոնի հրապարակած բովանդակության… Այս բովանդակությամբ Արևելյան դպրոց-պարտեզը հրապարակել է շաբաթվա ծրագիրը: Ենթայաքում բացվել Մայիսյան հավաք 2020էջը, որտեղ հավաքվել են շաբաթվա հրապրակումները: Էջում հրապարակել է 60 հրապարակում, որոնք հիմնականում՝ փաթեթներով են: Մայիսյան համաքի բովանդակության մեջ ունենք՝ բաց պարապմունքներ: Ինչպես նշել էր ընտանեկան դպրոցներից մեկի ուսուցիչը՝ միշտ ունեցել ենք հնարավորություն մասնակցելու պարապմունքներին ֆիզիկական միջավայրում, բայց առցանցը մեզ անմիջական մասնակից դարձրեց ու ավելին՝ ուսուցիչ… Հավաքի շաբաթում Արևելյան դպրոցի ընտանեկան դպրոցների խորհրդատուների հետ կազմվել են առցանց պարապմունքներ, որոնք վարել են ընտանեկան դպրոցների ուսւոցուցիչները: Դասավանդողների շաբաթվա ամփոփումներում (որոնք ներկայացված են ստորև) առանձին հղումներով տեղադրված են ընտանեկան դպրոցների ուսուցիչների պարապմունքները: Այդ պարապմունքների թիվն մայիսյան հավաքի օրերին  հատել է 150-ը: Սա հեղաշրջում է կրթական աշխարհում: Բոլոր պարապմոնքներն իրականացվել են Teams հարթակում,  տեսագրությունները առկա են խորհրդատու ուսուցիչների բլոգներում: Այս պարապմունքները կարող են համալրել կրթահամալիրի մեդիագրադարանի ծնողնական դպրոց բաժինը: Ընտանեկան դպրոցների պարապմունքների բովանդակությունը լայն է՝ մեդիագ նոր գործիքներ, տեխնոլոգիա, օտար լեզուներ, մուլտիմեդիա, երաժշտություն ևայլն… Ընտանեկան դպրոցների ուսուցիչների  պարապմունքներին նախորդեցին կամ հաջորդեցին Դպիրում հրապարակումները, իսկ ամենօրյա, ժամը 15:00- առցանց  կլոր սեղաններին մասնակցությամբ ամբողջական ձևակերպվեցին, հրապարակվեցին ընտանեկան դպրոցների իմացումի հրճվանքը: Հավաքի միասնական նախագծեր 1. Մայիսյան հավաքի ֆիզիկական միջավայրում ամենամյա նախագծերից է եղել 6 տարեկանների հեղինակային այբբենարանների հրապարակումները: Այս՝ 15-րդ հավաքին, հեղինակային այբբենարանների հրատարակիչներ դարձան ընտանեկան դպրոցները: Սաթենիկ Սիմոնյանի ընտանեկան դպրոցներ Նելլի Թովմասյանի ընտանեկան դպրոցներ Հռիփսիմե Առաքելյանի ընտանեկան դպրոցներ 2. Անահիտ Հարությունյանի  անվանդական դարձած «Հորինուկներ» նախագիծը այս հավաքին ընդլայնվեց՝ ջնջվեցին սահմանաերը,  և այս Մայիսյան 15-րդ համաք եկավ արդեն որպես «Կար-չկար մի անսովոր տուն կար…»խորագորով, որը հավաքել է Արևելքի 1-3-րդ դասարանների ստեղծագործություններ ընտրանին… 3. «Սասնա Ծռեր» նախագիծ որպես ընտանեկան ընթերցումների, ձևավորումների փաթեթներ… 4. 2020-2021 ուսումնական պլանները, որպես ընտանեկան դպրոցների ընթերցարան: Որպես միասնական նախագիծ հրապարակվել է, որից տարբեր խմբերի ընտրել են իրենց ընթերցման մեթոդն ու ձևը. կա խումբ, որ անհատական բլոգներում նկարազարդումներով է ներկայացրել, կա խումբ, որ օգտվել է ենթակայքի «կարծիքներ» բաժնից,Teams հարթակում քննարկումներից: Ուսումնական պլանի քննարկումը 4-5-րդ դասարաններում, Մարինե Ամիրջանյան 4-րդ դասարան, Նառա Նիկողոսյան 3-րդ դասարաններ, Լիլթ Սահակյան, 3-րդ դասարան, Արմինե Մովսիսյան […]

    Like

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s