Սիրելի գրքից մեկ հատված (արձագանքելով Արսեն Աբրահամյանի նախագծին)

Արձագանքելով սովորող, ընտանեկան դպրոցի ներկայացուցիչ Արսեն Աբրահամյանի  Սիրելի գրքից մեկ հատված նախագծին, կներկայացնեմ մեջբերումներ սիրելի գրքերից։ Սիրելի գրքերը շատ-շատ են։
Արսեն ջան, քո թույտվությամբ մի փոքր պետք է խախտեմ նախագծիդ պահանջները։ Ուսանողական տարիներին ընթերցվող գրքերից մեջբերումներ էի առանձնացնում։ Գրառում էի դրանք նոթատետրում, որի վրա գրված էր՝ Մեծանուն մարդկանց մտքեր (ռուսերեն)։ Դե գիտես, հիմա գյուղում եմ։ Այստեղ գտա երկրորդ կուրսում սովորելու տարիներին Արտասահմանյան գրականության տետրը։ Ներսում մի քանի մեջբերումներ գտա։ Առանձնացրել եմ սրանք․

  • Հերման Հեսսե՝ «Տափաստանի գայլը»

    Յուրաքանչյուր ուժեղ մարդ անպայման հասնում է այն բանին, ինչը որոնելուն կոչում է նրա իսկական մղումը։
  • Սքոթ Ֆիցջերալդ՝ «Մեծն Գեթսբին»

    Կյանքը շատ ավելի լավ ես դիտում, երբ նայում ես միակ պատուհանից։

    Մենք լողում ենք առաջ՝ հոսանքին ընդդեմ, բայց այն շարունակ հրում է մեր նավակները ետ՝ դեպի անցյալի գիրկը։

  • Գաբրիել Գարսիա Մարկես՝ «Հարյուր տարվա մենություն»

    Խաղաղ ծերության գաղտնիքը ոչ այլ ինչ է, եթե ոչ մենության հետ ազնիվ դաշինքի կնքում։
  • Վիկտոր Հյուգո՝ «Թշվառները»

    Մեծ վտանգները մեր ներսում են։ Կարևոր չէ այն, ինչ սպառնում է մեր գլխին։ Մտածե՛ք միայն նրա մասին, ինչ սպառնում է մեր հոգուն։

    Ապագա փնտրողները թռչկոտում են չքնաղ ներկայի շուրջ։

    Տարիների կերպարանքից է կազմվում դարերի դեմքը։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s