Ուսումնական ռադիոները, TV-ները հեռավար ուսուցման հարթակում

Գնալով համոզվում ենք, որ հեռավար ուսուցման հարթակը սահմաններ չի ճանաչում։ Հատկապես այն դեպքում, երբ իր դռներն է բացել սահմաններ չունեցող կրթական համակարգի առջև, առիթ ունի իր հնարավորություններն էլ ավելի լավ ճանաչելու։
Ռադիոթողարկումները «ՄխիթարՍեբաստացի» կրթահամալիրի ամենօրյա բաղկացուցիչն են։ Համապատասխան օրացույցի՝ դասարանները թողարկում են իրենց անվանական ռադիոները։ Ռադիոթողարկումների բովանդակությունը տարբեր է՝ կախված օրացույցից։ Եթե ծիսական շաբաթ է, ապա ռադիոն կարող է թողարկվել ծեսի առանձնահատկություններին համապատասխան։ Օրինակ, «Արևելյան դպրոց-պարտեզ»«Արձագանք» ռադիոն ապրիլի 7-ի թողարկման պատասխանատուն էր։ Հիմքում ունենալով մայրության և գեղեցկության տոնը՝ սովորողները հանդես եկան անհատական ռադիո-փաթեթով, որում մայրիկներին էին նվիրում իրենց գրած բանաստեղծությունները և հղում բարեմաղթանքներ։ Ռադիոները հաճախ ունեն մարզական (Մարզական ռադիո), ընթերցողական (Արձագանք ռադիո), տեղեկատվական (Արևմտյան ռադիո), բնագիտական (Բնասերիկ ռադիո), շրջակա միջավայրի խնամքի և պահպանության (Արձագանք ռադիո), լրագրողական (Սուրհանդակ ռադիո) և այլ բովանդակություն։
TV-ին ռադիոյի առավել ընդգրկուն տարբերակն է։ Իհարկե, ընդգրկման դաշտերն էլ տեխնիկական առումով տարբերվում են։ Ռադիոյի ստեղծման համար բավական է ունենալ ձայնագրիչ կամ համապատասխան հավելված հեռախոսում, համակարգչում։ Այդ ամենին էլ օգնության է հասնում Sound Cloud կայքը և ռադիոն պատրաստ է։ TV-ի դեպքում, ուզես, թե չուզես, տեսախցիկի կարիք ունես։ Լսվում է ոչ միայն ձայնդ, այլ երևում ես դու, շրջակա միջավայրդ և այլն՝ կախված թեմատիկ ընդգրկումից։ Կրթահամալիրում անընդհատ առաջ են գալիս նոր TV-ներ, ինչը վկայում է դրա առավելությունների, հետաքրքրության լայն շրջանակի մասին։ Այն լրագրողական դաշտի ստեղծման կարևոր միտում ունի, որը, վստահ եմ, նման զարգացման դեպքում դրական արդյունք կունենա։ Այլ բան է սկսել մեծ տարիքում, այլ բան, երբ փոքրուց տիրապետում ես գործիքակազմին, բացահայտում առանձնահատկությունները, և, որ կարևոր է, հանդես ես գալիս որպես փոքրիկ լրագրող՝ քո գաղափարներով, առաջարկներով, մոտեցմամբ։
Կրթահամալիրյան TV հեռարձակումները, բացի ենթակայքային հրապարակումներից, ամբողջական փաթեթով հրապարակվում են «Սեբաստացի TV»-ում: Ինչպես ռադիոները, TV-ները նույնպես ունեն իրենց անունները՝ Խոշորացույց, Մարզական, Ասող-խոսող,  Ստեղծագործ և այլն։
Ռադիոները և TV-ները շարունակում են իրենց հեռարձակումները նաև հեռավար ուսուցման պայմաններում։ Հեռավար ուսուցումը, ըստ էության, ոչ թե խանգարեց դրանց գործունեության շարունակությանը, այլ, ընդհակառակը, ձևավորվեցին ընտանեկան ռադիոները և TV-ները։ Եթե ֆիզիկական միջավայրում՝ դասարանում, ռադիոն կամ TV-ին մեծ մասամբ դասարանական ընդգրկում ունեին, ապա ընտանեկան միջավայրում դրանք դարձան անհատական։ Անհատական ընդգրկումը ներառում է ոչ միայն սովորողի միայնակ մասնակցությունը, այլև դիտարկվում է անհատական ընտանեկան դպրոցի կառույցով։ Երբ ընտանեկան միջավայրում են պատրաստվում հեռարձակումները, սովորողը, ընտանիքը՝

  • լսելով ձայնագրությունը՝ դիտարկում է իր խոսքը, ընթերցման, խոսքի արագությունը, հնչողությունը, կողքի ձայները՝ ընտանեկան, փողոցի աղմուկ և այլն,
  • տեսանկարահանվելով՝ վերը նշվածներին գումարվում է տեսողական դիտարկումը՝ միջավայր, հետին պլան, արտաքին տեսք, միմիկաներ, հայացք և այլն։

    Ռադիո, TV հեռարձակումները նպաստում են․
  • բանավոր խոսքի զարգացման
  • կենտրոնացման
  • ինքնաարտահայտման
  • սովորողը դիտարկում է իր ունակությունները լսողական և տեսողական դաշտում՝ զբաղվելով ինքնաստուգմամբ
  • ինքնաստուգումը հանգեցնում է ինքնակրթության՝ սեփական խոսքի, վարվելաձևի զարգացմամբ, շտկմամբ

Արևելյան դպրոց-պարտեզի դասավանդող Մերի Գրիգորյանի «Մենք» ռադիոն, իր անվան ընդգրկմամբ հանդերձ՝ ձևավորել է ընտանեկան դպրոցների անհատական թողարկումներ։ Ինչպես նշում է Մերի Գրիգորյանը «Հեռավար ուսուցումն ու կիսատ գործերը» հոդվածում․ «Որպես «Մենք» ռադիոյի լրագրողներ,  որպես «Մենք»-ի հավելված՝ անհատական, ընտանեկան հաղորդումներ ստեղծվեցին։ Ընտանիքն իր կրթությամբ առաջ եկավ, երբ տարատարիք համայնքում՝ ընտանիքում, բոլորն են սովորող, ու սկսեց աշխատել կրթության ընտանեկան միջավայրը»։ Ընտանեկան դպրոցի յուրաքանչյուր մոդել առաջ է բերում իր գործիքը, գործիքի կիրառման իր եղանակները։ Մենք-ը դառնում է ԵՍ՝ միաժամանակ մնալով ՄԵՆՔ-ի ամբողջության համակարգում իր անհատականությամբ։
Ռադիոյից TV անցումը փուլային ընթացքը ունի։ Քայլ առ քայլ սովորողը տիրապետում է գործիքակազմին։ Գալիս է մի փուլ, երբ ռադիոն, իհարկե, չկորցնելով իր դերն ու նշանակությունը, արդեն չի բավարարում սովորողին։ Նարե Արղության սովորողի հետաքրքրությունները` իրենց լայն ընդգրկմամբ, չտեղավորվելով «Պրպտան ռադիո»-ի սահմաններում, սկսեցին արտացոլվել տեսաֆիլմերի օգնությամբ։ Արդյունքը դարձավ Նարեի յութուբյան էջը՝ Նարե Արղության բլոգեր ՄՍԿՀ, որը Մայիսյան հավաքին ընդառաջ կնշանավորվի «Պրպտան TV»-ի նորամուտով։ Չցանկանալով բացել փակագծերը՝ չենք ներկայացնի, թե բովանդակային ի՞նչ ընդգրկում ունի արղությանական ընտանեկան դպրոցի հեղինակային TV-ին։ Մանրամասներին ծանոթանալու համար մասնակցե՛ք Մայիսյան հավաքի կրթահամալիրային կլոր սեղան-քննարկումներին։
«Արևմտյան դպրոց-պարտեզ»-ում Լուսինե Փաշայանի «Խատուտիկ TV»-ն առանձնանում է իր տարբերվող, մեկը մեկից հետաքրքիր հեռարձակումներով։ Այստեղ գտնում ենք գիտական, մարզական, լրագրողական, տեղեկատվական և այլ թողարկումներ։ Իրենց բնույթով թողարկումները ուսումնական են, և դիտողը ստանում է իրեն անհրաժեշտ տեղեկությունները։ Ձևավորվում է փոքրիկ լրագրողը, ուսումնասիրում է նոր գործիքակազմ, փնտրում այլընտրանքային եղանակներ, ստեղծում իրենը։ Ներկայիս նման ձեռնարկումները ձևավորում են ապագայի լրագրողական կայուն և հիմնարար դաշտը։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s