- ուսուցիչը՝ նախագծի խորհրդատու
- ծնողը՝ նախագծի ուսուցիչ
- սովորող՝ նախագծի իրականացնող
Նպատակը
- դիտարկել խորհրդատու-ուսուցչի դերը ընտանեկան դպրոցի կազմակերպման, զարգացման հարթակում (hետագա քայլեր, առաջարկություններ, զարգացման հեռանկար)
- ուսուցիչ-ծնողը՝ որպես ընտանեկան դպրոցի հեղինակ-համակարգող
- սովորողը՝ ընտանեկան դպրոցի ներկայացուցիչ
(սովորողը ընտանեկան դպրոցի ինքնակազմակերպման հարթակում, սովորողի ընտանեկան դպրոցի նախագիծը)
Գործողությունների ընթացք, նկարագրություն
Ընտանեկան դպրոցի կազմակերպման յուրաքանչյուր գործառույթ կունենա իր ներկայացուցիչ ընտանեկան դպրոցը։ Համապատասխան նախագծերի՝
- խորհրդատու-ուսուցիչը կներկայացնի իր գործառույթները, առաջարկները
- ուսուցիչ-ծնողը կներկայացնի իր դերն ու նշանակությունը ընտանեկան դպրոցի կազմակերպման հարթակում
- սովորողը, հանդես գալով որպես ընտանեկան դպրոցի ներկայացուցիչ, կներկայացնի իր նախագիծը՝ որպես ուսուցիչ-խորհրդատուի և ուսուցիչ-ծնողի համագործակցության արդյունք