Առաջադրանքների փաթեթը նախատեսված է ապրիլի27-մայիսի 1-ն ընկած ժամանակահատվածի համար։
Պատասխանները հրապարակում եք բլոգում տեսանյութերի, լուսանկարների, պատումների տեսքով՝ համապատասխան հղումներն ուղարկելով իմ էլ․ հասցեին՝ Armine.Movsisyan@mskh.am ։
Շաբաթվա առաջադրանքները ուղարկում եք մինչ հինգշաբթի երեկո։
Մաղթում ենք հաճելի ընթացք։
1․ Գտի՛ր մտապահված թիվը․
- Մտապահված թիվը եռապատկեցին և ստացվեց 75:
Ո՞ր թիվն էին մտապահել: - Մտապահված թվի եռապատիկին գումարեցին 20 և ստացվեց 110:
Ո՞ր թիվն էին մտապահել: - Մտապահված թիվը բազմապատկեցին իրենով և ստացան 121։
Ո՞ր թիվն էին մտապահել: - Մտապահված թիվը բազմապատկեցին իրենով և ստացան 10 000։
Ո՞ր թիվն էին մտապահել: - Մտապահած թվի հնգապատիկը բաժանեցին երկուսի և ստացան 2500։
Ո՞ր թիվն են մտապահել։
2․ Գլուխկոտրուկներ
Տեղափոխի՛ր լուցկու հատիկներից մեկը ճիշտ հավասարում ստանալու համար

