«Ապրիլի 24-ին ստուգատես է կարգապահ, անհատական, էությամբ հանրային աշխատանքի, որը մեր միասնականության արտահայտում է արտակարգ իրավիճակում»։
Աշոտ Բլեյան՝ Օրվա գիրը՝ որպես ծրագիր

Ամեն տարի ապրիլի 24-ին Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում՝ որպես «Կանաչ օր»  նախաձեռնություն, իրականացվում է միասնական ծառատունկ-ծաղկատունկ: Այս տարի ևս, չշրջանցելով պարետի որոշումը, տարբեր խմբեր կրթահամալիրի տարածքում կիրականացնեն նախաձեռնությունը։
Արևելյան դպրոց պարտեզի 3-3 դասարանը ունի մասնակից նախաձեռնությանը՝ Մանե Օհանջանյան, իսկ ես՝ դասվարը, և մյուս սովորողները կմասնակցեն իրենց տներից, բակերից, պարտեզներից։

Ես գտնվում եմ հայրենի գյուղում՝ Վարդենիկում։ Ինչպես կանխատեսել էին օդերևութաբանները՝ այսօրը անակնկալ մատուցեց ձնառատ եղանակով։ Անմասն չմնալով նախաձեռնությանը՝ ես խնամեցի մեր տնային բույսերը։ Մանրամասները ստորև՝ տեսանյութում․

Սովորողի արձագանքը

Սուրեն Աբրահամյան՝ Կակաչների տնկում

Մանե Օհանջանյանն ու Էլյա տատիկը կրթահամալիրի Քոլեջում

 

Ալեքս Բաբայան և ընտանիք

Միլա Խաչատրյան և ընտանիք