Վերադարձ մանկություն 👼 (արձագանքելով Ալեքս Գասպարյանի նախագծին)

Համապատասխան սովորող, մեր ընկեր Ալեքս Գասպարյանի առաջարկած  նախագծի՝ Վերադարձ մանկություն 👼, ես էլ եմ ներկայանում մանկության լուսանկարների շարքով )))
Առաջարկում եմ միանալ նաև ձեզ 😘

Այս լուսանկարում ես 1 տարեկան եմ։ 1996 թվականն է։ Զգեստը, որը կրում եմ, մինչ օրս կա։ Ես ինքս էլ, հաճախ նայելով այդ զգեստին, չեմ հավատում, որ այդքան փոքրիկ եմ եղել )))

Ձեռքիս մեր բակի սալորներից է։ Բավականին բերքատու ծառեր են եղել (երևում է նկարի ետևի ֆոնում)։ Անցել է 23 տարի․ այդ ծառերից մնացել է մի փոքրիկ, նվաղած շիվ։
Իսկ թե ինչու՞ եմ ես «մունաթ» դեմքով, այն պատճառով, որ ընկել և վնասել եմ շուրթս (նեղացած եմ աշխարհից 😅😅), իսկ լուսանկարիչը սպասել չէր կարող։


Ես ու եղբայրս ենք՝ Գագիկը։ Նա այստեղ մոտ 10 ամսական է։ Մայրիկս ասում է, որ նկարելու պահին ես նեղացած էի, բայց թե ինչից, չեն հիշում (կամ էլ չեն ուզում ասել 😅😅)

Առաջին դասարանում եմ։ Մեր դասարանի ամենաբարձրահասակն էի։ Նկարվում էինք բակում։ Հետևի կապույտ ֆոնը տախտակ էր՝ վրան հարմարեցված կապույտ կտորով։ Մյուսներին նկարելիս ընկեր Արզումանյանը (դպրոցի լուսանկարիչն ու աշխարհագրության ուսուցիչը), տախտակ-ֆոնը հատակին էր դնում, ինձ լուսանկարելիս դրեց պատուհանագոգին։ Ու այդպես ինձ 11 տարի վիճակվեց նստել վերջում․․․
Վինետկայի նկար )))

Դպրոցներում այսպիսի հասկացություն կար՝ Գերազանցիկության պատ։ Այդ պատին հայտնվող բոլոր նկարները կարմիր ֆոնով էին։ Ես էլ երրորդ դասարանում «կախվեցի» այդ պատից։

Հ․գ Ալեքս, շնորհակալություն հետաքրքիր նախագծի համար։
Պաչիկներ 😘😘

3 comments

  1. Ընկեր Արմինե ջան , ես շատ հավանեցի ձեր լուսանկարներն ու պատմությունները։ Շնորհակալություն , որ մասնակցեցիք իմ նախագծին ։ Ես ձեզ շատ սիրում եմ 🥰💌💘💝💖💗💓💞💕💟❣❤🧡💛💚💙💜🤎😘😍🤩

    Like

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s