Բլոգային ստուգատեսին ընդառաջ՝ ԱՐՁԱԳԱՆՔՈՒՄ ԵՆ ԾՆՈՂՆԵՐԸ

Բլոգային համակարգի ստուգատեսին ընդառաջ՝ Արևելյան դպրոց-պարտեզի 3-3 դասարանի ծնողական համայնքը արձագանքում է բլոգային ուսուցմանը։
Կարծիքները ստորև՝ առանց խմբագրման․

  • Լուիզա Գևորգյանի մայրիկ՝ Լուսինե Մելքոնյան
    Բլոգավարությունը , կարծում եմ, ստեղծագործելու ու արտահայտվելու մեծ հնարավություն է տալիս երեխաներին, իսկ թերությունը այն է, որ դեռ առանց իմ օգնության աղջիկս չի կարողանում լիարժեք օգտվել այդ հնարավորությունից։
  • Մանե Օհանջանյանի մայրիկ՝ Սոնա Աբրահամյան
    Բլոգավորությունը այս տարի ներխուժեց մեր տուն, մեր առօրյա ու արդեն այս ՝ հեռավար պայմաններում դարձավ մեր ամենօրյա օգնականը, որն իհարկե ունի իր դրական և բացասական կողմեր։
    Սկսեմ բացասականից. երեխաները, անկախ իրենց կամքից, երբ սկսում են ընկերների բլոգներով ման գալ, կորցնում են ժամանակի զգացողությունը և արդյունքում ՝ թեթև կարմրած աչքեր։
    Հեռավար ուսուցման ժամանակ սովորողները մի քիչ խճճվում են, կարծում եմ մեծերի մոտ չի լինի այդ խնդիրը։
    Դրական կողմերը. շատ հեշտ է դասերը պատրաստել, հրապարակելը, հաճախ կիսատ թողնել ու հետո հրապարակելը, ընթացքում, եթե պետք է, արխիվդ ձեռքի տակ է․ սրանք շատ կարևոր են սովորողների համար։ Շատ հավես ֆունկցիաներ ունի, որոնք լավ տիրապետելու դեպքում էլ հավես ու արագ կստացվի աշխատանքդ։
  • Րաֆֆի Ամիրյանի մայրիկ՝ Ռուզաննա Առուստամյան
    Ապագա բլոգերներ են մեծանում մեր երեխաները, ինչը շատ լավ է: Կկրկնվեմ, բայց պիտի նշեմ, որ ձեր բլոգուսուցման վերաբերյալ տեսանյութերը շատ են օգնում: Շնորհակալություն: Երեխային հնարավորություն է ընձեռնված ունենալ իր անձնական դաշտը, որտեղ նա կարող է ինքնաարտահայտվել, բացահայտել իր նախասիրությունները, կիսվել այդ ինֆորմացիայով ու ամենակարևորը՝ ոգևորություն ապրել ու ձգտել զարգացման: Այս հեռավար ուսուցման շրջանում շատ մեծ է բլոգի դերը և կարծում եմ շատ հարմար՝ երեխայի ամբողջ աշխատանքը մեկտեղելու և ի ցույց դնելու: Երեխան ավելի պատասխանատու է դառնում, քանի որ իրեն «հետևողները» շատ են։
  • Ալինա Դանղյանի մայրիկ՝ Մարգարիտա Պողոսյան
    Բլոգավարությունը և բլոգուսուցումը շատ կարևոր են ժամանակակից կրթության պայմաններում (հեռավար և անմիջական), և շատ շնորհակալություն ձեզ, որ սովորեցրել եք ինքնուրույն տիրապետել գործիքին երեխաներին: Իմ երեխան մեծ հաճույքով աշխատում է և ինձ էլ սովորեցնում:
  • Արտաշես Պապոյանի մայրիկ՝ Նարինե Մկրտիչյան
    Իմ կարծիքով բլոգավարության առավելությունն այն է, որ երեխաները ծրագիր են սովորում փոքր տարիքից, իսկ որպես թերություն կնշեմ շատ ժամանակ ծախսելը համակարգչի առաջ։
  • Ալեքս Բաբայանի մայրիկ՝ Արմինե Սեմիզյան
    Բլոգավարությունը հեշտացնում է հեռավար ուսուցումը և այն ավելի հաճելի դարձնում, բացի այդ արդեն փոքր տարիքից երեխաները կարողանում են տիրապետել այնպիսի գործիքների, որոնք մի շարք մասնագիտությունների հիմք են հանդիսանում: Ապագա բլոգերներ, գրաֆիկ դիզայներներ ու ծրագրավորողներ են մեծանում: Բացասական կողմը այն է, որ ձեռագիր գրելուն քիչ ժամանակ է տրամադրվում, այնինչ այս տարիքում այն շատ կարևոր է մանր մոտորիկայի ու ուղեղի զարգացման համար:
  • Նատալի Հարությունյանի մայրիկ, ՝ Անի Գյոզալյան
    Շատ հետաքրքիր է բլոգով աշխատանքը, բայց մեծամասամբ երեխաները կախված են ծնողից, ինքնուրույն դժվարանում են առայժմ: Հուսանք` տարիքի հետ կհմտանան: Մեծ առավելություն է, որ ինքս էլ շատ բան եմ սովորում։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s