Առաջադրանքների փաթեթը նախատեսված է առաջիկա երկու շաբաթների համար (13․03-24․03)։
Պատասխանները հրապարակում եք տեսանյութերի, լուսանկարների, բլոգային հրապարաումների տեսքով՝ համապատասխան հղումներն ուղարկելով իմ էլ․ հասցեին՝ Armine.Movsisyan@mskh.am ։
Շաբաթվա առաջադրանքները ուղարկում եք մինչ հինգշաբթի երեկո։
Մաղթում ենք հաճելի ընթացք։
1․ Գտի՛ր մտապահած թիվը․
- Մտապահված թվի կրկնապատիկին գումարեցին 4 և ստացվեց քսան:
Ո՞ր թիվն էին մտապահել: - Մտապահված թվի եռապատիկին գումարեցին 15 և ստացվեց 45:
Ո՞ր թիվն էին մտապահել: - Մտապահած թվի հնգապատիկին գումարեցին մտապահած թիվը և ստացան 150։ Ո՞ր թիվն են մտապահել։
2․ Գտի՛ր հավասարումը․
- Ինչպե՞ս վեց 9-երի միջոցով ստանալ 100:
- Ինչպե՞ս հինգ հատ 5-երով ստանալ 31:
- Ինչպե՞ս հինգ հատ 4-ներով ստանալ 55:
3․ Թվանշանները վերադասավորի՛ր այնպես, որ ստացվի հնարավոր ամենամեծ թիվը։
- 48.951 –
- 58․297
- 67.924 –
- 70.971 –
- 50.802–
4․ Գլուխկոտրուկներ լուցկուհատիկներով (լուծման ընթացքը տեսանկարահանի՛ր)


