Կավե դեկորատիվ սպասք (դիպլոմային նախագիծ)

Предварительный просмотр изображения

ԴԻՊԼՈՄԱՅԻՆ ՆԱԽԱԳԻԾ

Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր պետական քոլեջ

Թեմա ՝ Կավե դեկորատիվ սպասք

Ուսանող՝  Արմինե Մովսիսյան

Ղեկավար՝   Թերեզա Թումանյան

ԽԵՑԵԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ

Խեցեգործությունը, որն հայնի է նաև կավագործություն, բրուտագործություն անվանումներով, կավե իրերի պատրաստման արհեստն է և հանդիսանում է դեկորատիվ-կիրառական արվեստի բաժին: Դրսևորվում է որպես կավի ու նրա հանքային հավելանյութերի, նաև օքսիդների և անօրգանական այլ միացությունների թրծումից ստացվող իրերի ու նյութերի պատրաստման արվեստ:


Մարդը խեցեգործությունը սկսել է յուրացնել նոր քարի դարաշրջանում՝ մ. թ. ա. VII–IV հազարամյակներում, երբ արդեն տիրապետում էր կրակի ստեղծման գյուտին: Նախնապես այն կիրառվել է կավե սպասքի, այնուհետև շինանյութի՝ աղյուս, հախճասալիկներ, ծիսապաշտամունքային առարկաների՝ տարատեսակ արձանիկներ, կրակարան, դաջախեցիներ (կնիքներ) և այլնի պատրաստման համար: Կավե սալիկները, օրինակ, կիրառվել են գրավոր մշակույթի զարգացման ոլորտում: Որպես այդպիսին՝ աշխարհի հնագույն էպոսներից մեկը՝ ասուրա-բաբելական «Գիլգամեշ»-ը, գրառվել է կավե սալիկների վրա՝ այդ կերպ պահպանվելով և փոխանցվելով դարեդար:
Աշխարհի հնագույն պետությունները ժամանակի ընթացքում յուրացրել են կավի կիրառման տարատեսակ տեխնոլոգիաներ. Մերձավոր Արևելքի երկրներում՝ Բաբելոնում, Եգիպտոսում և Իրանում, մ. թ. ա. I հազարամյակում օգտագործել են հում, ապա՝ թրծած աղյուսը, ջնարակված և հախճապատ սալիկները: Հին Չինաստանում բարձրորակ սպիտակ կավից (կաոլին) պատրաստել են սպասք, որով մ. թ. ա. I հազարամյակում սկզբնավորվել է ճենապակետիպ իրերի, հետագայում՝ նաև մաքուր ճենապակու արտադրությունը:

Հայաստանի տարածքում հայտնաբերված ամենահին խեցեգործական իրերը վերագրվում են մ. թ. ա. VII հազարամյակին: Դրանք եղել են քվարցի (որձաքար) խառնուրդով կավե հնագույն իրեր: Մ. թ. ա. IV հազարամյակում հայտնի են դարձել թրծումը, կոպիտ զարդանախշումը: Մեզ են հասել լավ թրծված կավից պատրաստված բաց գույնի (մոխրագույն, կարմրավուն, սրճագույն) սափորներ, որոնք հարթ հատակով, ուռուցիկ իրանով, գլանաձև վզով և շեփորաձև պսակով, աղեղնաձև երկար կանթերով անոթներ են։Վաղ բրոնզի դարաշրջանում պատրաստվել են բազմաձև և բազմագույն սափորներ, անոթներ. աստիճանաբար կատարելագործվել է գունավոր խեցեգործությունը, ստեղծվել են փորագրազարդված գործեր: Ավելի ուշ պատրաստվել են կենդանիների ծեփածո պատկերներով և խորաքանդակներով անոթներ, իսկ հելլենական դարաշրջանում տարածվել են թրծակավե փոքրածավալ արձանիկները, բազմաձև անոթները:


VIII դարում Մերձավոր Արևելքում մեծ հեղաշրջում էր ջնարակի գյուտը, որն, իր արտահայտությունը գտնելով նաև Հայաստանում, XIII դարում հասավ կատարելության. պատրաստվել են սկուտեղներ, գավաթներ, կճուճներ և կենցաղային այլ իրեր: Վաղ միջնադարի (IV-IX դդ.) խեցեգործությունը ներկայանում է հազվագյուտ բարձրարվեստ նմուշներով՝ հայտնաբերված Դվինի և Զվարթնոցի պեղումներից։
IX դարում Հայաստանում զարգացել է հախճապակու արտադրությունը, որոնց մեջ կարելի է հանդիպել չինական ճենապակու և նմանվող հախճապակե իրերի։ XII–XIII դարերում հախճապակու արտադրությունը հասել է զարգացման գագաթնակետին: Արտադրվել է գունավոր, թափանցիկ, ջնարակված բարձրորակ հախճապակի:

Խեցեգործական իրերը և նյութերը դասակարգում են ըստ նշանակության և հատկությունների, ինչպես նաև օգտագործվող հիմնական հումքի կամ եռակալված խեցեղենի ֆազային բաղադրության։ Ըստ հումքի բաղադրության և թրծման ջերմաստիճանի՝ խեցեգործական իրերը բաժանվում են երկու դասի՝ լրիվ և մասամբ եռակալված։ Տարբերում են՝ կոպիտ (օրինակ, շինարարական և շամոտային աղյուս) և նուրբ (օրինակ ճենապակիհախճապակի) խեցեղեն։ Խեցեգործության հիմնական հումքերն են  կավն ու  կաոլինը։ Նուրբ խեցեղենի նախնական զանգվածի կարևոր բաղադրիչներն են դաշտային սպաթները և քվարցը։

Ըստ պատրաստման եղանակի՝ խեցե զանգվածները լինում են.

  • փոշենման
  • պլաստիկ
  • հեղուկ

Խեցեղենի կաղապարման եղանակն ընտրում են՝ ելնելով շինվածքի կամ իրի ձևից։ Պարզ ձև ունեցող շինվածքները (հրակայուն աղյուսերեսպատման սալիկներ) պատրաստվում են փոշենման զանգվածից՝ պողպատե մամլիչ կաղապարներում։ Որմնանյութերը (աղյուս, երեսպատման սալիկներ, կղմինդր) կաղապարում են պլաստիկ զանգվածներից՝ շնեկավոր վակուումային մամլիչներում, իսկ տնտեսական ճենապակին և հախճապակին՝ գիպսե կաղապարներում։ Կաղապարված իրերը այնուհետև չորացվում են չորանոցներում։

Խեցեգործական արտադրության ամենակարևոր տեխնոլոգիական պրոցեսը թրծումն է, որն ապահովում է եռակալման անհրաժեշտ աստիճանը։ Եռակալման հետևանքով փոքրանում են շինվածքների և իրերի չափերը, մեծանում դրանց մեխանիկական ամրությունն ու խտությունը։ Ճենապակե, հախճապակե և այլ նուրբ խեցեղեն իրերը թրծումից առաջ պատում են ջնարակով, որը թրծման բարձր ջերմաստիճաններում (1000 — 1400 °C) հալվում է՝ առաջացնելով անջրաթափանց և անգազաթափանց ապակենման շերտ։

One comment

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s