Տեխնոլոգիական ժամանակաշրջանը տալիս է հարյուրավոր գործիքեր, որոնք կիրառման իրենց դաշտն են պահանջում։ Արտակարգ դրության այս պայմաններում հնարավորությունները, թերևս, քայլ առաջ են  սահմանափակումներից։

Հեռավար ուսուցման համակարգը հնարավորություն տվեց  առավել ձուլվել տեխնոլոգիական դարաշրջանին։ Բլոգային ուսուցման  առավելությունը, որն ունի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի կրթության կազմակերպման հարթակը, սահմանափակման այս իրավիճակում փակ դռները բացելու բազմաթիվ բանալիներ տվեց՝ օնլայն հարթակում  սովորողի ինքնակազմակերպում, ծնողի՝ կրթության գործին առավել մեծ ներգրավվածություն, նոր գործիքակազմի ուսումնասիրություն, ինքնակրթության նոր հնարավորություններ և այլն։

Թե՛ դասավանդողը, թե՛ սովորողը, որքան էլ դասարանում` ֆիզիկական ներկայության պայմաններում, կիրառում են մեդիագործիքներ, միևնույն է,  այն ֆիզիկական և մեդիամիջավայրի բալանսավորված գործընթաց է։ Հեռավար ուսուցման հարթակում ֆիզիկականը ներխուժեց մեդիա։ Սա հնարավորություն տվեց, որ կրթական գործընթացը շարունակի իր բնականոն ընթացքը։ Արդյունքում մեդիամիջավայրը դարձավ ֆիզիկական գործունեության արտահայտման յուրօրինակ  հարթակ։

Հեռավար ուսուցման այս ընթացքը քայլային զարգացում ունեցավ։ Դա առավել նկատելի էր երկու շաբաթների  օրինակով։
Հեռավար ուսուցման առաջին շաբաթը՝ մարտի 2-6-ն ընկած ժամանակահատվածը, առանձնացավ որպես օնլայն հարթակում ինքնակազմակերպման հետաքրքիր փորձաշրջան։ Սովորողը, կարծես, ինչ-որ տեղ այն համարում էր արձակուրդային։ Դա, գուցե, ներքին` ենթագիտակցական արտահայտություն էր և դիտարկվում էր որպես  մեկշաբաթյա, այսինքն՝ կարճաժամկետ գործընթաց։ Հետագա զարգացումը՝ արտակարգ դրության մեկամսյա դադարը ֆիզիկական միջավայրում, արդեն դիտարկվեց ավելի պատշաճ կերպով։ Կարծում եմ, որ այստեղ ծնողի մոտեցումը ևս կար։ Հարկադրված մնալով տանը՝ ծնողը երեխայի հետ զբաղվելու, մեդիամիջավայրում ներգրավվելու ժամանակ և առավել լայն հնարավորություններ ունեցավ։  Մարզական, երաժշտական, բնագիտական, էկոլոգիական, մաթեմատիկական, հիգիենայի, ընթերցողական  և տարատեսակ ուսումնական գործունեությունները դարձան ընտանեկան միջավայրի բաղկացուցիչ տարր։ Ծնողների, ընտանիքի մյուս անդամների մասնակցությունը դիտարկվեց երկու հարթակում՝ անմիջական մասնակցությամբ և օժանդակությամբ՝ որպես օպերատոր, օգնական և այլն։

Մարտի 2-6-ն ընկած հեռավար ուսուցման ժամանակահատվածում թումանյանական ընթերցողական փաթեթները, հիգիենայի՝ կորոնվիրուսյան պաշտպանության եղանակների  տեսափաթեթները, մայրիկատոնին նվիրված ռադիոփաթեթը, կորոնվիրուսյան հորինուկների, ազգային խաղերգերի, մաթեմատիկական գործունեության (2, 3, 4, 5՝  համապատասխան օրերի) փաթեթները  նպաստեցին ուսումնական գործընթացի անընդհատությանը։

Արտակարգ դրության առաջին- հեռավար ուսուցման երկրորդ շաբաթը՝ մարտի 16-20-ն ընկած ժամանակահատվածը, առանձնացավ սովորողի գործունության հետևյալ մեդիափաթեթներով՝

Հեռավար ուսուցման երկրորդ շաբաթը նկատելի էր սովորողների առավել լայն մասնակցությամբ։ Այն կարծես դարձավ մարտի 2-6-ի հեռավար ուսուցման քայլային զարգացումը։ Օրինակ, մարտի 6-ի ռադիոթողարկման պատասխանատուն Արևելյան դպրոց-պարտեզի 3-3 դասարանն էր։ Մայրիկատոնին ընդառաջ՝  ստեղծվեց սովորողների անհատական ռադիոփաթեթ, որում սովորողները ընթերցում էին իրենց նախընտրած կամ իրենց կողմից գրված բանաստեղծությունները` նվիրված մայրիկներին։ 25 սովորողից մասնակցեց 7-ը։ Մարտի 16-20-ին ստեղծվեցին սահյանական, խնկոյանական և թումանյանական գարնանային  ընթերցումների երեք ռադիոփաթեթներ՝ համապատասխան Paint մեդիագործիքի միջոցով սովորողների կատարած նկարազարդումների։ Ռադիոփաթեթներից յուրաքանչյուրին մասնակցեց նվազագույնը 15 սովորող։

Հեռավար ուսուցման հարթակում առավել քան նկատելի է սովորողի ինքնուրույնության խնդիրը։ Դասարանում սովորողը, օրինակ,  տիրապետում է բլոգուսուցման հմտություններին, իսկ տանը՝ «ոչ միշտ»։ Դասարանում սովորողն առավել, քան ինքնուրույն է, իսկ տանը հույսը հաճախ դնում է ծնողի օգնության-իր փոխարեն անելու ձգտման  վրա։ Սակայն խնդիրն առարակայական լուծում ստացավ այն պարագայում, երբ արտակարգ դրության պայաններում ծնողների մեծ մասը ստիպված եղավ աշխատել տնից, ինչը հնարավորություն տվեց էլ ավելի բացահայտել սովորողի ունակությունները։ Այս տեսանկյունից ծնող-սովորող փոխհարաբերությունը բերեց  դասավանդող-սովորող-ծնող  բումերանգային էֆեկտի՝

Դասավանդող-սովորող-ծնող  «հարթակները»

  • ամրապնդվեցին հեռավար հաղորդակցման մեդիամիջավայրում
  • փոխադարձաբար միմյանց համար դարձան սովորող-սովորեցնող, առաջարկող-լրացնող
  •  ֆիզիկական միջավայրում առկա բացը լրացրեցին մեդիամիջավայրում
  • միմյանց տվեցին ինքնակրթության հնարավորություն՝ դառնալով մեկը մյուսին օժանդակող օղակներ
  • զուգահեռաբար կիրառեցին ցանցային զարգացման մեդիահարթակը։

Հեռավար ուսուցման հարթակը, որքան էլ դրսևորվի իր հնարավորությունների լայնությամբ և խորությամբ, չի լրացնում ֆիզիկական միջավայրի էմոցիոնալ բացը։ Անդրադառնալով հեռավար ուսուցման համակարգին՝  ծնողները,  սովորողները հաղորդագրությունների, տեսազանգերի, բլոգային հրապարակումների միջոցով  նշում են  այդ թերությունը․ նրանք կարոտում են ընկերներին, դասավանդողներին, դպրոցական միջավայրը՝ բակ, դասարան, խոհանոց և այլն, և այլն։

Արձագանքներ՝

սովորող Աննա Ոսկանյանից.

սովորող Ալինա Դանղյանից և մայրիկից՝ Մարգարիտայից.


Մարտի 23-27-ը ներառող հեռավար ուսուցման ընթացքում իրականացվեց մի նախագիծ՝ «Հիշողությունից մի կտոր, մի կոլաժ», որի նպատակն էր մեդիագործիքների միջոցով պատկերել կրթահամալիրյան ամենավառ հիշողությունները։ Սովորողները վերհիշել էին իրենց ճամփորդությունները, ծեսերը, ձիավարությունը, լողավազանը, տարածքի մաքրությունը՝ դասարանից մինչ Սարալանջ, Քոլեջի Ջերմոց-լաբարատորիան, բակում զբոսանքը և շատ ու շատ ջերմ ու անգին պահեր։

Հ. գ. Հուսանք, որ հնարավորինս շուտ կկարողանանք  վերադառնալ մեր ֆիզիկական միջավայր՝ վայելելով կրթահամալիրյան բաց միջավայրը, մեր ընկերներին և  տաքուկ գարունը: