Օր՝ մարտի 23 — ապրիլի 14

Նպատակ

  • բնագիտական գործունեության ծավալում
  • սերմերի, բույսերի հետ աշխատելու հմտությունների ձևավորում, ամրապնդում, զարգացում
  • բույսի հետ տարվող ամենօրյա աշխատանքի գնահատում, զարգացում
  • կրթահամալիրյան, դասարանական միջավայրի ձևավորում

Գործունեության ոլորտներ

  • Ես և շրջակա աշխարհը
  • Բնագիտական գործունեություն
  • ՏՀՏ

Անհրաժեշտ գործիքներ

  • սերմնացանի պարագաներ՝ թաղար, հող, բահ, սերմեր, ջուր և այլն
  • տեսա-ֆոտո նկարահանող սարքեր

Գործողությունների նկարագրություն

Սովորողները հեռավար ուսուցման, արտակարգ դրության պայմաններում տանը՝ ընտանիքի անդամների հետ, իրականացնում են սերմնացան (կարող են ցանել սերմեր կամ միանգամից՝ որևէ բույսի տնկի)։ Առաջիկա երեք շաբաթում, տնային պայմաններում խնամում են բույսը, հոգ տանում վերջինիս մասին, անհրաժեշտության դեպքում անվանակոչում այն և այլն։ Գործողությունների ընթացքը տեսանկարահանում ենք, հրապարակում բլոգում։
Դասապրոցեսի վերսկսմանը զուգահեռ՝ բույսը բերում ենք դասարան։ Դասարանում եղած ծաղիկները այս իրավիճակում, բնականաբար, լուրջ վնասներ կկրեն և հավանական է, որ բույսերը վերականգնել չի լինի։ Այդ նպատակով սովորողները դասարան կբերեն իրենց ձեռքով տանը մշակած բույսերը։

Ամփոփումը՝ հղմամբ: