
Ժամանակահատվածը՝ մարտի1-մայիսի 30
Նպատակ
- տեղծագործական մտքի դիտարկում, գնահատում, զարգացում
- ստեղծագործական երևակայության դիտարկում, գնահատում, զարգացում
- բանավոր ու գրավոր խոսքի զարգացում
- ՏՀՏ հմտությունների զարգացում
- ինքնուրույն և խմբով աշխատելու հմտությունների զարգացում
- տեխնոլոգիական հմտությունների զարգացում
Ուսումնական գործունեության ոլորտներ
- լեզվական-ստեղծագործական
- մաթմատիկական
- մարզական
- տեխնոլոգիական
- երաժշտական
- ՏՀՏ
Լեզվական-ստեղծագործական ուսումնական գործունեություն
- հորինուկներ՝ գարնան մասին հանելուկներ, հեքիաթներ, աքրոս-տիքոսներ
- բառակազմական շարք՝ գարուն, կանաչ, արև,անձրև, ծիածան ևայլ բառերով ստեղծել բարդ, ածանցավոր, բարդ ածանցավոր բառեր, դիտարկել կազմության օրինաչափությունները, տվյալ բառերով քայլ առ քայլ կազմել բառակապակցություններ, նախադասություններ, պատում
- ստեղծագործական շարք՝ ռոդարիական հնարքներով՝ բառախաղերի, մեկը մյուսին շարունակելու, հեքիաթի ձևախեղման և այլնի միջոցով ստեղծել հեքիաթների անհատական-ստեղծագործական շարք՝ հրապարակելով բլոգներում
Մաթեմատիկական գործունեության ոլորտ
- երկնիշ թվերի բազմապատկում, բաժանում
- եռանիշ թվերի բազմապատկում, բաժանում
- քառանիշ-հնգանիշ թվերի գումարում, հանում
- բանավոր խնդիրների կազմում գարնանային թեմատիկայով
Մարզական գործունեության ոլորտ
Մարզական խաղեր բակում, լող, հեծանվավարություն և այլն
Տեխնոլոգիական գործունեության ոլորտ
- մարտիության բացիկների պատրաստում
- զատկական իրերի պատրաստում
Երաժշտական գործունեության ոլորտ՝ գարնանային, զատկական, թումանյանական երգերի ուսուցում։
ՏՀՏ հմտություններ
- Paint
- Power Point
- Office Word
Տեղեկատվական տեքստեր
Ընտանեկան նախագծեր
Գարնանային պատրաստություններ՝ բակի, միջավայրի մաքրում-խնամք, սերմնացան։
Ամփոփում
Նախագծի ընթացքում ստեղծված ուսումնական նյութերը հրապարակվում են դասվարի, սովորողների բլոգներում, ենթակայքում, կայքում:
Հ․գ նախագիծն իր մեջ ներառում է առանձին նախագծեր, որոնք հանդես են գալիս այս նախագծի ենթանախագծեր: