Աշխարհը փոխելու համար կախարդանքը պարտադիր չէ: Դա անելու ողջ ուժն արդեն մեր մեջ է:
Ջոան Ռոուլինգ

Իմ մանկության լավագույն ֆիլմերից մեկը եղել է Հարրի Փոթերի մասին պատմող կախարդանքը։ Գիրքը չէի կարդում։ Գրեթե միշտ կենտրոնացել եմ դասական, փիլիսոփայական, էքզիստենցիալիստական գրականության վրա։ Դա քեզ տանում է մեծերի աշխարհ։ Իսկ փոքրերի հետ շփումը, օ՜, այլ կախարդանք է։
Ընթերցողական նախագծի շրջանակում սովորող Ալեքս Գասպարյանի հետ փոխանակվեցինք գրքերով։ Ես նրան՝ Հովհ․ Թումանյան՝ «Հեքիաթներ», նա ինձ՝ իմ «մանկության ֆիլմը»։
Չես էլ զգում, թե ինչպես ես կարդում։ Կարծում եմ , որ այդտեղից էլ հենց սկսվում է կախարդանքը։
Շնորհակալ եմ Ալեքսին հետաքրքիր գիրք տալու համար։