Համապատասխան նախագծի՝ բնագիտատեխնիկական ստուգատեսի շրջանակում, Արևելյան դպրոց-պարտեզի «Արձագանք» ջոկատը այցելեց Տեր-Ղազարյանների միկրոարվեստի թանգարան։
Սովորողների մոտ միկրոարվեստը մեծ հետաքրքրություն էր առաջացրել։ Ինտերնետային որոնումները, բանականաբար, չէին բավարարել նրանց հետաքրքրությունը։
Թանգարանում նրանք նման էին փոքրիկ հետազոտող-գիտնականների, ովքեր, նոր հայտնագործություն կատարած, այս ու այն կողմ էին վազվում։ Հաճելի էր տեսնել նման ոգևորությունը։ Սովորողների մեծ մասը այնտեղ վերադառնալու ցանկություն հայտնեց։ Միկրոարվեստը նրանց վրա կախարդանքի ազդեցություն թողեց։ Գուցե դա նպաստի անիրական թվացող նոր հայտնագործությունների։
Թանգարանային այցին հաջորդեցին թափառումները Աբովյան փողոցով։ Բարձրացանք Կաթողինե եկեղեցի, որի մասին սովորողները կարդացել էին Արփի Մաղաքյանի «Երևանյան հեքիաթներ» գրքում։

Օրվա մասին պատմող տեսանյութը՝ ստորև․