Ազգագրական փառատոնի շրջանակներում Արևելյան դպրոց-պարտեզի «Արձագանք» ջոկատում անցկացվեցին հայկական խաղեր։
Սովորողները մեծ հետաքրքրությամբ, խանդավառությամբ մասնակցեցին խաղերին։ Հատկապես շատ հետաքրքրեց «Կարմիր կոճակ» խաղը։ Ում բաժին էր ընկնում կարմիր կոճակը, պատահականության սկզբունքով ընտրում էր փակ թղթերից մեկը և կատարում գրված հանձնարարությունը։ Հատկապես երաժշտական փորձությունները հիանալի անցան, քանի որ մեր երգեցիկներին նվագակցում էին երկու գիթառահարներ՝ Աննան և Միլան, և դհոլահարներ Մարամն ու Արտաշեսը։
Խաղային զվարճալի տեսանյութը՝ ստորև․