Նախագծի հիմքում սովորողների ընթերցասիրությունը զարգացնելու միտումն է։ Նախագիծը կրում է ամենամսյա բնույթ։ Տևողորթյունը՝ երկու շաբաթ։

Նպատակ

  • ընթերցման ունակությունների զարգացում, գնահատում, ուսումնասիրում
  • սովորողների միջև փոխշփման զարգացում, ամրապնդում
  • միմյանց ճանաչելու հնարավորությունների ընդլայնում
  • ամեն ամիս նոր գրքի (առակ, հեքիաթ, պատմվածք և այլն) ընթերցում, քննարկում

Իրականացման եղանակներ

Սովորողները և դասվարը, պատահականության սկզբունքով՝ վիճակահանությամբ, կազմում են զույգեր։ Զույգերը փոխանակվում են գրքերով։ Շատ կարևոր է, թե յուրաքանչյուրն ինչպես է վերաբերվում գրքին։
Փոխանակված գրքերը մասնակիցներն ընթերցում են երկու շաբաթվա ընթացքում։ Ավարտելով ընթերցումը՝ սովորողները բլոգներում հրապարակում են պատումներ ընթերցած գրքի մասին։
Գրքերը միմյանց վերադարձնելիս դասարանում ընթերցում ենք պատումները, որի ընթացքում ընթերցող զույգերը փոխանակվում են նվերներով՝ ըստ նախասիրության՝ ի նշան շնորհակալության։

Գործունեության ոլորտներ

  • Մայրենի
  • ՏՀՏ

Անհրաժեշտ պարագաներ

  • Գրքեր
  • տեսա-ֆոտո նկարահանող սարքեր
  • նվերներ

Ամփոփումը՝ դասվարի, սովորողների բլոգներում։