Համապատասխան նախագծի՝ Արևելյան դպրոց-պարտեզի «Արձագանք» ջոկատը այցելեց «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Քոլեջ։
Սովորողներն այցելեցին Ջերմոց-լաբարատորիա, Հիդրոպոնիկա և Վերնատուն։
Սովորող Մանե Օհանջանյանը ամեն օր՝ դասերից հետո, գտնվում է Քոլեջում։ Տիրապետելով մանրամասներին՝ Մանեն ինքը, տիկին Շողիկի օգնությամբ, իր դասընկերներին ներկայացրեց Քոլեջը, ծանոթացրեց բույսերի, կենդանիների խնամքի առանձնահատկություններին։ Նա դարձավ սովորեցնող, ում համար մեծ բերկրանք էր իր դասընկերներին կարևոր տեղեկություն փոխանցելը։
Սովորողներին մեծ ոգևորություն պատճառեց հատկապես Հիդրոպոնիկան։ Դրսի ցրտին զուգահեռ՝ ներսում նրանց էին ժպտում կարմրաթուշիկ ելակները։
Մեր գեղեցիկ օրվա մասին ստորև՝ տեսանյութով․