Ձյունե արկածներ Ջրվեժ անտառապարկում (ձմեռային մարզական ստուգատես)

Արևելյան դպրոց-պարտեզի «Արձագանք» ջոկատը, համապատասխան նախագծի, այցելեց Ջրվեժ անտառապարկ՝ ձմեռային մարզական ստուգատեսի։
Հիանալի էր տեսնել, թե ինչպես են սովորողները բնության շնորհած հնարավորությունները կիրառում տարատեսակ հետաքրքիր եղանակներով։ Սահնակին, ձնագնդիկ խաղալուն, ձնեմարդ պատրաստելու անհաջող փորձերին (թարմ, չկպչող ձյան պատճառով) հաջորդեց հետազոտական աշխատանքը։ Սովորողները, ձյան վրա տեսնելով տարատեսակ հետքեր, փորձում էին գուշակել, թե ինչ կենդանու են դրանք պատկանում։ Արդյունքում նրանք ենթադրեցին, որ մոտակայքում գայլերի ոհմակ կա, և գնացին նրանց հետքերով։ Սակայն որքան մոտենում էին նրանց, այնքան դժվարանցանելի էր դառնում ճանապարհը խիտ ճյուղերի պաճառով։
Նրանք անցում կատարեցին հաջորդ փորձությանը՝ ձյունե բարձունքի հաղթահարման։ Միմյանց օգնելով, փայտերով իրար քաշելով՝ փորձում էին հաղթահարել ձյունապատ լանջը։ Ընկերության, փոխադարձ համաձայնության, ջերմ սիրո օրինակ էր այդ ամենը։
Անպարտելի «Արձագանք» ջոկատի հետազոտական աշխատանքը, փորձությունները՝ ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակմամբ։

Օրը մեզ համար նոր անակնկալներ էր պատրաստել։ Սովորող Քրիստ Հինյանը, ով բնակվում է Ջրվեժ անտառապարկի մոտակայքում, դասընկերներին հրավիրեց իրենց տուն։ Բոլորը մեծ սիրով ընդունեցին հրավերը։ Քրիստի ընտանիքը ջերմությամբ հյուրընկալեց մեզ։ Ընդարձակ, բաց բակը հնարավորություն տվեց տարատեսակ խաղեր՝ ֆուտբոլ, բռնոցի, ձնագնդիկ և այլն խաղալու։ Տնից բացվող տեսարանը՝ լայնարձակ դաշտ, ձոր, Արարատ լեռ, ոգեշնչում էր։ Սիրով ու ջերմությամբ շրջապատված, բարձր տրամադրությամբ՝ վերադարձանք դպրոց՝ ընդունելով Քրիստի ընտանիքի հրավերը՝ գարնանը կրկին այցելել։

Տաքուկ օրվա մասին պատմող տեսանյութը՝ ստորև․

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s