Ամանորյա ինքնաշեն փայտե խաղալիքներ (ամփոփում)

Ամանորյա նախապատրաստությունները իսկական տոնի վերածվեցին։

  • Փայտե խաղալիքներ

Հայրիկիս նախաձեռնությամբ փայտե ինքնաշեն զարդարանքներ ունեցանք, որոնք ամանորյա թեմատիկայով նկարազարդեցին Արևելյան դպրոց-պարտեզի 3-3 դասարանի սովորողները։ Խաղալիքները նվերների հետ տրվեցին սովորողներին, ովքեր մեծ ուրախությամբ պատրաստվում էին դրանցով զարդարել իրենց ընտանեկան տոնածառերը։
Խաղալիքների պատրաստմանը ընթացքը ստորև՝ տեսանյութով։

  • Հայկական ծիսական ծառ

Հայրիկս մեծ սիրով պատրաստեց նաև հայկական ծիսական ծառ՝ նախատեսված ամանորյա համերգի համար։ Այն զարդարվեց ծիսական խաղալիքներով՝ մաղթանքներ, գարեհաց, կոպեկներ, քսակներ, տիկնիկ, թխվածքաբլիթներ և այլն։
Խաղալիքների պատրաստվեցին երկարացված օրվա կազմակերպիչ Արմինե Մանուկյանի հետ համատեղ ջանքերով։ Երկարացված օրվա սովորողները իրենց մասնկացությունն ունեցած պատրաստման ընթացքին՝ քսակների, փայտյա նկարչության, մաղթանքների գրառման տեսքով։ Ամանորյա համերգին էլ ընդառաջ զարդարեցին ծիսական ծառը։

  • Պլաստիկե շշերից փաթիլներ

Պլաստիկի օգտագործման բազմաթիվ ալընտրանքային եղանակներ կան,որոնցից մեկը փաթիլների պատրաստումն է, որոնք ծառայում են որպես ամանորյա զարդարանքնր։ Սովորողները տարատեսակ չափերի, գույների պլաստիկե շշերից գեղեցիկ աշխատանքներ ստացան, որոնք զադարեցին դասարանի արևմտյան պատը։
Ֆոտոպատումը՝ ստորև․

  • Այլընտրանքային տոնածառ

Ժամանակակից մտածողությունը զերծ է սահմաններից։ Այդ անսահմանությունից օգտվելով՝ Արմինե Մանուկյանի օգնությամբ, սովորողների առաջարկած գաղափարները միասին քննարկելով և նրանց մասնակցությամբ՝ դասարանական տոնածառը զարդարեցինք նրանց ժպիտներով։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s