
Օր՝ դեկտեմբերի 17
Ժամ՝ 12։00-12։35
Վայր՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, Արևելյան դպրոց-պարտեզ
Նպատակ՝ «Կոմիտասով՝ Թումանյան, Թումանյանով՝ Կոմիտաս» շուրջտարյա նախագծերի ամփոփում-ֆլեշմոբ
Ծրագիր
Բանաստեղծություններ
Կոմիտաս
«Ծաղին ու շաղին»
«Աշուն օր»
«Աշուն կյանք»
«Ճանապարհ»
Հովհ․ Թումանյան
«Գութան»
«Երկու սև ամպ»
«Ձմեռվա իրկունը»՝ թարգմանություն
Երգեր՝
Կոմիտաս
«Կոտ ու կես»
«Կաքավի գովքը»
«Հո՜յ, Նազան․․․»
Հովհ․ Թումանյան
«Ա՜խ, ի՜նչ լավ են սարի վրա․․․»
(միասնական ընթերցում)
Գութան
Լուսը լուսացավ,
Բարին շատացավ.
Վաղ լուսաբացին
Գութան լըծեցին.
Հորովել հո՜…
Գութանը լարած,
Հոտաղը շարած,
Մաճկալը մաճին,
Ձեռը ականջին.
Հորովել հո՜…
Գութան ջան, վարի՛,
Ակոսը շարի՛.
Թափ տուր, թև արա,
Շուռ տուր, սև արա.
Հորովել հո՜…
Ցանենք, արտ անենք,
Հնձենք, տուն տանենք,
Ունենանք շատ հաց.
Օրհնյալ է աստված.
Հորովել հո՜…
(միասնական կատարում)
Կոտ ու կես
Կոտ ու կես կորեկ ունեմ
ցանելու համար,
Ճընճուղներ թռան եկան
ուտելու համար,
Կռացա, քար վեր առա,
զարկելու համար։
Ա՜յ ճընճղուկիկ,
Կարմիր տոտիկ,
Սիպտակ փորիկ,
Ուտեն կըտիկ,
Խըմեն ջըրիկ,
Առվի եզրիկ,
Պըստիկ-մըստիկ,
Փախչեն, երթան
Ման գալու համար։
Թռան, գացին բերդի տանիս
գանգտելու համար:
Ղասաբներ ժողվան եկան
Դեղմաշկի համար,
Երեցներ ժողվան եկան
օրհնելու համար։
Ա՜յ ճընճղիկ,
Կարմիր տոտիկ,
Սիպտակ փորիկ,
Ուտեն կըտիկ,
Խըմեն ջըրիկ,
Առվի եզրիկ,
Պըստիկ-մըստիկ,
Փախչեն, երթան
Ման գալու համար։
(միասնական ընթերցում)
Ծաղին ու շաղին
Երկիր քուն դրավ,
Եվ թռչուն թռավ։
Հուզված առուն փախ տվավ
Սողուն-սողուն,
Ձորում մշուշ կախ տվավ։
Քամին ելավ վեր,
Արավ տարուբեր․․․
(միասնական կատարում)
Կաքավի գովքը
Արև բացվեց թուխ ամպերեն,
Կաքավ թըռավ կանաչ սարեն,
Կանաչ սարեն՝ սարի ծերեն,
Բարև բերավ ծաղիկներեն.
Սիրունի՜կ, սիրունի՜կ,
Նախշուն կաքավիկ։
Քո բուն հյուսած ծաղիկներով՝
Շուշան, նարգիզ, նունուֆարով,
Քո տեղ լըցված ցող ու շաղով,
Քընես, կելնես երգ ու տաղով.
Սիրունի՜կ, սիրունի՜կ,
Նախշուն կաքավիկ։
Քո թև փափուկ ու խատուտիկ,
Պըստի կըտուց, կարմիր տոտիկ,
Կարմիր-կարմիր տոտիկներով,
Կըշորորաս ճուտիկներով.
Սիրունի՜կ, սիրունի՜կ,
Նախշուն կաքավիկ։
(միասնական ընթերցում)
շարունակություն
Ծաղին ու շաղին
․․․Մոխիր ամպեր ժիր եկան
Դալուկ-դալուկ,
Սարի վրա ցիր եկան։
Հալեց աշուն օր
Կյանքի սևավոր։
(միասնական կատարում)
Ա՜խ, ի՜նչ լավ են սարի վըրա
Ա՜խ, ի՜նչ լավ են սարի վըրա
Անցնում օրերն, անո՜ւշ, անո՜ւշ,
Անըրջային, թեթևասահ
Ամպ ու հովերն անո՜ւշ, անո՜ւշ։
Ահա բացվեց թարմ առավոտ
Վարդ է թափում սարին-քարին,
Շաղ են շողում ծաղիկ ու խոտ,
Շընչում բուրմունք եդեմային։
(միասնական ընթերցում)
Երկու սև ամպ
Վաղուց թողած բարձր ու կանաչ
Գահը իրենց հանգըստության,
Երկու սև ամպ, հողմի առաջ
Գընում էին հալածական։
Հողմը սակայն չար հոսանքով
Բաժնել, ջոկել չէր կարենում,
Ինչքան նըրանց լայն երկնքով
Դես ու դեն էր քըշում, տանում։
Ու անդադար գընում էին՝
Քըշված հողմի կատաղությամբ,
Իրար կըպած ու միասին,
Երկու սև ամպ, երկու սև ամպ…
(միասնական ընթերցում)
Աշուն օր
Սևուկ ամպեր վար եկան
Օրան, օրան,
Սարի վրա շար եկան։
Ծագեց առավոտ
Պաղեց, սառավ օդ։
Գոռաց երկինք, բուք արավ,
Հևաց, հևաց.
Ծերուկ երկիր սուգ արավ։
Ճաքեց հեռուն ամպ,
Երկիր դողաց-բա՛մբ։
Բողբոջ արև շող կապեց,
Դողաց, սողաց,
Արյուն-ամպից քող կապեց։
Վառեց լեռան լանջ,
Լեռան ցավատանջ։
Տեղաց անձրև մաղ տալով,
Մարմանդ-մարմանդ,
Հոգնած տերև շաղ տալով։
(միասնական ընթերցում)
Աշուն կյանք
Աչքի առաջ,
Հառաչ-հառաչ,
Խորհրդավոր տերևներ,
Բունեն ընկած կեղևներ,
Հողի վրա,
Դեղին հուսով
Կողի վրա։
Լուռ, անտերունչ,
Խուլ, անմռունչ՝
Չորով-փորով կեռ ծառեր,
Ծռով-փռով լեռ քարեր,
Եվ հենավոր՝
Սարի կողին,
Ե՛վ մենավոր։
(միասնական կատարում)
Հոյ, Նազան
Հոյ, Նազան իմ, Նազան իմ,
Ջան, Նազան իմ, Նազան իմ,
Կրկ․Նազան, դու բարով եկար,
Կանաչ սարերով եկար,
Խոր-խոր ձորերով եկար:
Գարնան սիրուն ծաղիկ ես,
Հոյ, Նազան իմ, Նազան իմ,
Ինձ համար աղունակ ես,
Ջան, Նազան իմ, Նազան իմ,
Կրկ․Նազան, դու բարով եկար,
Կանաչ սարերով եկար,
Խոր-խոր ձորերով եկար:
Գլխիս վրով պտույտ տուր,
Հոյ, Նազան, իմ Նազան իմ,
Նաշխուն թև-թիթեռնիկ ես,
Ջան, Նազան իմ, Նազան իմ:
Կրկ․Յար ջան դու բարով եկար,
Կանաչ սարերով եկար,
Խոր-խոր ձորերով եկար:
(միասնական ընթերցում)
Ճանապարհ
Բարակ ուղին սողալով,
Ոտի տակին դողալով,
Ճամփի ծայրին բուսել է
Կյանքի ծառը շողալով։
Ի՜նչ լայն սիրտ է, որ ունի
Այս ճանապարհն Անհունի․․․
Մարդու, բույսի, գազանի
Եվ թևավոր թռչունի։
(միասնական ընթերցում)
Ձմեռվա իրիկունը
հատված
Հողմը մեգով երկինքն առնում,
Գալարում է բուքը ձյան,
Մին՝ մանկան պես լաց է լինում,
Մին՝ ոռնում է զերթ գազան.
Մին՝ վայրենի սուլում պես-պես,
Աղմըկում է տանիքում,
Մին՝ ուշացած ճամփորդ, ասես,
Լուսամուտն է նա թակում։
Ես Ձեզ սիրում եմ
LikeLike
Իմ աղջիկ , ես էլ քեզ 😘😘😘
LikeLike
Ընկեր Արմինե, ես Ձեզ սիրում եմ💋❤
LikeLiked by 1 person
Ես էլ քեզ, իմ Վահե 😘😘😘
LikeLike