«Ամանոր» ուսումնական նախագիծ

Ժամանակահատվածը՝ դեկտեմբերի 1-հունվարի 8

Նպատակ

  • ստեղծագործական մտքի դիտարկում, գնահատում, զարգացում
  • ստեղծագործական երևակայության դիտարկում, գնահատում, զարգացում
  • բանավոր ու գրավոր խոսքի զարգացում
  • ՏՀՏ հմտությունների զարգացում
  • ինքնուրույն և խմբով աշխատելու հմտությունների զարգացում
  • տեխնոլոգիական հմտությունների զարգացում

Գործողությունների նկարագրություն

Նախագիծն իրականացվում է համապատասխան եղանակային, տեխնոլոգիական, տեղեկատվական և այլն նախապայմանների։
Դիտարկվում են աշուն-ձմեռ եղանակային անցումները, եղանակային պայմանները առանձնահատկությունները։ Սովորողը դառնում է ստեղծագործող՝ զարգացնելով միտքն ու երևակայությունը, տեխնոլոգիական, ՏՀՏ հմտությունները։
Համապատասխան նախագծերի՝ սկսվում է ամանորյա նախապատրաստությունների շրջանը, որին մասնակից են դառնում նաև ընտանիքները։ Պատրաստվում են ամանորյա զարդարանքներ, ինքնաշեն տոնածառեր, խաղալիքներ, ձնեմարդուկներ և այլն։ Ձևավորվում են դպրոցը, դասարանը, բնակարանը։ Ընտանեկան նախագծերին համապատասխան՝ պատրաստվելու են ամանորյա ասիլ-վասիլներ, հալվաներ։
Նախատեսվում է այց Հենրիկ Մալյանի անվան թատրոն:

Ուսումնական գործունեության ոլորտներ

  • լեզվական-ստեղծագործական
  • մաթմատիկական
  • մարզական
  • տեխնոլոգիական
  • երաժշտական
  • ՏՀՏ

Լեզվական-ստեղծագործական ուսումնական գործունեություն

  • հորինուկներ՝ եղևնու, ձմռան, Ձմեռ պապի մասին հանելուկներ, հեքիաթներ, աքրոս-տիքոսներ
  • բառակազմական շարք՝ ձմեռ, հեքիաթ, կախարդ, ծառ, փաթիլ, աստղ, գիշեր և այլ բառերով ստեղծել բարդ, ածանցավոր, բարդ ածանցավոր բառեր, դիտարկել կազմության օրինաչափությունները, տվյալ բառերով քայլ առ քայլ կազմել բառակապակցություններ, նախադասություններ, պատում
  • ստեղծագործական շարք՝ ռոդարիական հնարքներով՝ բառախաղերի, մեկը մյուսին շարունակելու, հեքիաթի ձևախեղման և այլնի միջոցով ստեղծել հեքիաթների անհատական-ստեղծագործական շարք՝ հրապարակելով բլոգներում

Մաթեմատիկական գործունեության ոլորտ

  • երկնիշ թվերի բազմապատկում, բաժանում
  • եռանիշ թվերի բազմապատկում, բաժանում
  • քառանիշ թվերի գումարում, հանում
  • բանավոր խնդիրներ՝ հիմքում ձմռան, ձմեռ պապի, եղանակային պայմանների մասին պատումներ

Մարզական գործունեության ոլորտ

  • ձմեռային խաղեր՝ ձնագնդիկ, սահնակ, դահուկ և այլն

Տեխնոլոգիական գործունեության ոլորտ

  • ձմեռային նկարաշարեր մատիտներով, գուաշով, Paint ծրագրով
  • թղթե տոնածառերի, ձնեմարդուկների, պլաստիկե փաթիլների պատրաստում
  • դասարանական միջավայրի ամանորյա ձևավորում
  • տոնական նվերների, բացիկների պատրաստում՝ առօրյա և առցանց տիրույթներում

Երաժշտական գործունեության ոլորտ՝ տոնական, թումանյանական երգերի ուսուցում։

ՏՀՏ հմտություններ

  • Paint
  • Power Point
  • Office Word

Գրական ստեղծագործությունների ցանկ

Տեղեկատվական տեքստեր

Ընտանեկան նախագծեր

Ամանորյա պատրաստություններ՝ բնակարանի ձևավորում, ասիլ-վասիլների պատրաստում, տոնածառի զարդարում (պատումները հրապարակվում են սովորողների բլոգներում)

Ամփոփում

Նախագծի ընթացքում ստեղծված ուսումնական նյութերը հրապարակվում են դասվարի, սովորողների բլոգներում, ենթակայքում, կայքում:

Հ․Գ «Ամանոր» ուսումնական նախագիծն իր մեջ ներառում է առանձին նախագծեր, որոնք հանդես են գալիս այս նախագծի ենթանախագծեր:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s