Պատրաստում ենք թղթե ձնեմարդ, ամանորյա փայտե խաղալիքներ և պլաստիկե շշերից փաթիլներ։

Ժամանակահատված՝ դեկտեմբերի 9-14

Նպատակ

  • ստեղծագործական մտքի և երևակայության զարգացում
  • տեխնոլոգիական հմտությունների դիտարկում, զարգացում, գնահատում
  • անհատական և խմբով աշխատելու հմտությունների դիտարկում, գնահատում, զարգացում
  • դասարանական միջավայրի ամանորյա ձևավորում

Ուսումնական գործունեության ոլորտները

  • Տեխնոլոգիա
  • Նկարչություն

Անհրաժեշտ գործիքներ

  • Ձնեմարդ՝ գրասենյակային սպիտակ և գունավոր թղթեր, սոսինձ, մկրատ, ստեպլեր, թելեր
  • Տոնածառ՝ գունավոր թուղթ (հիմնականում՝ կանաչ), մատիտ, մկրատ, սոսինձ, սովորողի ամանորյա լուսանկար
  • Փաթիլներ՝ պլաստիկե շշեր, մկրատ, սպիտակ և կապույտ գուաշ, թելեր

Պատրաստման եղանակը

Համագործակցային նախագծի շրջանակներում այն կիրականացվի երկարացված օրվա կազմակերպիչ Արմինե Մանուկյանի հետ համատեղ։

Ամփոփումը՝ դասվարի, Արմինե Մանուկյանի, սովորողների բլոգներում։

Լուսանկարը՝ poqrik.am կայքի։