Դեղնած դաշտերին
Իջել է աշուն,
Անտառը կրկին
Ներկել է նախշուն։


Հովհ․ Թումանյան
«Աշուն»

Աշնան բազմագույն հեքիաթը իր կախարդանքով գերեց յուրաքանչյուրին։ Կախարդական փայտիկը ձեռքին՝ շրջեց դաշտ ու անտառ, գյուղ ու քաղաք՝ պատելով ամբողջը ոսկով։ Այդ ոսկե հեքիաթի մի մասնիկը դարձանք մենք՝ Արևելյան դպրոց-պարտեզի 3-3 դասարանը։ Առավոտյան քայլքը դեպի դպրոց սովորողերի համար աշնան ուսումնասիրման առաջին հնարավորությունն էր՝ անցանկապատ տարածքներով, բնությանը հնարավորինս մոտ կանգնած կրթահամալիրյան միջավայրով։

Աշնան հեքիաթը սկսվեց իր պարգևած բերք ու բարիքի ուսումնասիրմամբ։ Սովորողները, նախապես պատմելով իրենց սիրելի միրգ-բանջարեղենների մասին՝ տեխնոլոգիական ուսուցման ընթացքում պատրաստեցին դրանք։ Հետաքրքիր էր դիտարկել, թե ինչպիսի ջանասիրությամբ էին նրանք մանամասնորեն աշխատում, կարծես հերկում էին հողը, ցանում սերմը, խնամում, աշնանն էլ վայելում պտուղը։ Այդ անուշ բույրերը մեզ ուղեկցեցին մինչ ձմեռ՝ մեր դասարանը վերածելով «մառանի»։



Աշունը ներս բերեցինք։
Սովորողների կողմից հավաքված տերևներով զարդարեցինք դասարանը։ Բազմազան գույներն ու աշնան բույրերը ջերմացնում էին մեր յուրաքանչյուր օրը․

Գաբրիելա Թանաշյանի բացիկը


Պատկերն էլ ավելի էր ամբողջանում ընթերցանության նյութերով․

Եղանակային յուրաքանչյուր փուլ խնամքի և բարելավման կարիք ունի։ Տերևաթափի ընացքում սովորողների կողմից կատարվեց Արևելյան դպրոց-պարտեզի միջավայրի մաքրում, տարածքի խնամք, որից հետո սովորողները մաքուր և խնամված միջավայրում զբաղվեցին հեծանվավարությամբ և սպորտային խաղերով։


Երախտագիտությամբ և սիրով ճանապարհելով ԱՇՆԱՆ-ը և սպասելով նոր կախարդանքի՝ ասում ենք քեզ բարի գալուստ, ՁՄԵՌ ❄❄ ☃☃ ❄❄