Հորինուկներ Ձմեռ պապի մասին (նախագիծ)

Աշխարհի տարբեր ժողովուրդներ տարբեր ժամանակներում Ձմեռ պապի կերպարը մեկնաբանել են յուրովի։ Բազմաթիվ հեքիաթներ, հարյուրավոր ֆիլմեր փորձել են բացահայտել Ձմեռ պապի առեղծվածը։ Իսկ ո՞վ է նա Արևելյան դպրոց-պարտեզի 3-3 դասարանի սովորողների համար, ի՞նչ բնավորություն ունի, ինչպե՞ս է ապրում, ի՞նչ է ամենից շատ սիրում և այլն։ Այս ու բամաթիվ այլ հարցերի պատասխանները կփորձենք գտնել հորինուկների միջոցով։

Ժամանակահատվածը՝ դեկտեմբերի 2-5-ը։

Գործողությունների նկարագրություն
Սովորողները, համապատասխան թեմայի, պատմում են Ձմեռ պապի մասին՝ որպես պարտադիր նախապայման ներկայացնելով նրան արկածային որևէ իրավիճակում։ Նախ նկարագրում են Ձմեռ պապին՝ որտեղ է նա ապրում, ի՞նչ է սիրում և այլն, որից հետո տրամաբանական անցում են կատարում գործողությունների նկարագրությանը, կոնֆլիկտին և լուծմանը։
Հաջորդիվ, Paint ծրագրով պատկերելով հորինուկը, հրապարակում են բլոգում՝ կցված համապատասխան նյութին։
Դասարանում սովորողները, այցելելով միմյանց բլոգներ, ընթերցում են հորինուները, կատարում ենք անհրաժեշտ ուղղումները, քննարկում և դիտարկում Ձմեռ պապի կերպարը, տարբեր հորինուկներում առկա նմանությունները, հաճախակի հանդիպող առանձնահատկությունները և այլն։

Նպատակ

  • Ձմեռ պապի կերպարի առանձնահատկությունների դիտարկումը սովորողների երևակայության մեջ
  • ստեղծագործական գործառույթի դիտարկում
  • ստեղծագործական երևակայության զարգացում
  • բանավոր և գրավոր խոսքի զարգացում

Ուսումնական գործունեության ոլորտները

  • Մայրենի
  • Հայոց լեզու
  • ՏՀՏ

Անհրաժեշտ գործիքներ

  • համակարգիչ

Ամփոփումը՝ դասվարի բլոգում։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s