«Անցանկապատ» կրթություն

Լուսանկարը՝ Մարինե Մխիթարյանի
ֆբ․ էջից

Գրառում է ծնող Տիգրան Դանղյանը։

«Ես «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի  աշակերտներ՝ Ալինա և Արսեն Դանղյանների  (3-րդ և 9-րդ դաս.) ծնողն եմ՝ Տիգրան Դանղյանը: Երեխաներս այստեղ սովորում են արդեն 5 տարի: Հաճախում են բազմաթիվ  խմբակներ, մասնակցում են միջոցառումներին, որոնք տեղի են ունենում տարբեր մասնաճյուղերում: Ուզում եմ հայտնել մտահոգությունս հարակից մանկապարտեզի կողմից տարածքները ճաղավանդակներով սահմանազատելու, անցուղիները փակելու վերաբերյալ: Կրթահամալիրի կարևոր առանձնահատկություններից եմ համարում բաց, կանաչապատ տարածքների, հարմարավետ և անվտանգ անցուղիների առկայությունը: Փորձը ցույց է տվել, որ այս ձևով շատ հարմար է տեղաշարժվելը ոչ միայն մեր, այլև  հարակից կրթօջախների սովորողների համար, և ակնհայտորեն անիմաստ է դառնում ցանկապատով տարածքներ բաժանելը, անցուղիներ փակելը, առավել ևս, եթե դա տեղաշարժը դարձնելու է վտանգավոր բոլորի համար՝ անցնելով երթևեկելի գոտիով: Հույսով եմ, որ պատկան մարմինները ծառացած խնդրին խելամիտ լուծում կտան»։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s