Լավաշթխիկ

«Կրթահամալիրի տոն. Սեբաստացու օրեր» նախագծի շրջանակում սովորողների, նրանց ընտանիքների հետ նախապատրաստվում ենք կրթահամալիրի տոնին: «Թթուդրեքից» հետո իրականացնում ենք «Հացթխիկ-լավաշթխիկ» նախագիծը:

Վայրը՝ Ուսումնական Ագարակի թոնրատուն
Օրը՝ նոյեմբերի 12
ժամը՝ 12:00

Մասնակիցներ՝ երրորդ դասարանի սովորողներ, ծնողներ

Երրորդ դասարանի դասվարներ՝ Լիլիթ Սահակյան, Հասմիկ Ղազարյան, Արմինե Մովսիսյան

Օգնական՝ երկարացված օրվա կազմակերպիչ՝ Քրիստինե Պողոսյան

 Նպատակը՝  համայնքի կյանքին ընտանիքների ակտիվ ներգրավվում

Խնդիրներն՝

  • տեղեկությունների ձեռքբերում ու կիրառում
  • ստեղծագործական երևակայության զարգացում
  • ՏՀՏ զարգացում
  • համագործակցային հմտությունների զարգացում

Նախատեսվում է՝

  • ընթերցել տարբեր տեղեկատվական տեքստեր, ավանդազրույցներ, առած-ասցվածքներ հացի, լավաշի մասին: Քննարկել այդ տեղեկությունները՝ համադրելով մեր փորձի հետ
  • լեզվական-ստեղծագործական աշխատանքներ կատարել նախագծի շրջանակում, հորինել հանելուկներ, պատմություններ
  • այցելություն Ագարակի թոնրատուն, լավաշթխիկի արարողություն
  • ծիսական պարերգերի ուսուցում:

Ընթերցանության նյութեր՝

Առած-ասացվածքներ

  • Անբանը հաց  ուտելիս առողջ է, աշխատելիս հիվանդ է:
  • Աշխատանքը սև է, հացը սպիտակ է:
  • Բերան կա՝ հաց չկա, հաց կա՝ բերան չկա:
  • Առանց հացի չի լինի աշխատել, իսկ առանց գինու չի լինի պարել:
  • Ավելի լավ է հացը ջրով, քան կարկանդակը՝ դժբախտությունով:

Մուլտֆիլմ

Կախարդական լավաշը

Երգարան

Հաց թխելու խաղերգեր


Աղբյուրը՝ Հասմիկ Ղազարյանի բլոգ։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s