Մի սեբաստացու պատմություն

Ավարտեցի համալսարանը, սկսեցի փնտրել իմ առաջին աշխատանքը։ Ուղարկեցի կենսագրականներ՝ պատասխանների չսպասելով։ Եվ ահա՝ համեցե՛ք «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր։ Տեղումս ձգվեցի, մի քիչ լարվեցի, լուրջ ժպտացի և ի զե՛ն՝ դեպի կրթահամալիր։
2019 թվականի հուլիսի 15-ն էր։ Բնավորությանս հավատարիմ մնալով և վախենալով ուշանալուց՝ կես ժամ շուտ եմ հասել։ Մեդիակենտրոնում եմ։ Մոտենում եմ գրասենյակ և բնազդաբար ուզում եմ դուռ թակել գիտակցելով, որ թափանցիկ է ամեն բան․ ձեռքս բարձրանում և թակելու ոչինչ չգտնելով՝ կտրուկ իջնում է։
Սպասում եմ աշխատանքի համար դիմած մյուս մասնագետներին։ Որոշեցի նստել։ Ազատ դրված են բազմոցներ։ Նստում եմ։ Աղջիկներից մեկը եկավ, ծանոթացանք, ասում է․
-Գիտե՞ս, որ հիմա նստած ես տիայր Բլեյանի «աշխատասենյակի» բազմոցին,- ու ժպտում է։
Վեր եմ թռչում ու զարմացած հայացք գցում վրան․․․
-Հա՛, հա՛, էդպես զարմացած մի՛ նայիր, դեռ շա՜տ ես զարամանալու։
Իմ առաջին ամենամեծ զարմանքը շփման մեջ վերև-ներքև հասկացության կատարյալ բացակայությունն էր, անմիջական շփումը ամենահնի ու ամենանորի՝ որպես մեկ օղակ։ Եվ մինչ օրս զարմանում եմ՝ բացահայտելով։ Թվում է, թե ընկել եմ գանձերի կղզի ու շուրջս եմ հավաքում դրանք ՝ սովորողներիս, կրթահամալիրի մարդկանց, միջավայրը, ճամփորդությունները, քանդակագործությունը, կավագործությունը, երգչախումբը և այլն, և այլն։
Շատ քիչ է թվում երեք-չորս ամիսը տարիների համեմատությամբ, բայց լինում են ամիսներ, որոնք տարիների արժեք ունեն։ Սեբաստացիական ամիսները տարիներին փոխարինելու ուժ ունեցան։ Եվ այդ չորս փոքրիկ ամիսները ինձ հնարավորություն չեն տալիս նորը մնալու․ ոտքս կրթահամալիրից ներս դնելով՝ ես արդեն հին էի, մասնիկն էի հնի ու նորի։

Շնորհավոր տոնդ, իմ հին ու նոր ընկեր 🎂🎈
Ներքին համոզում կա, որ հարյուրամյակդ սարերի հետևում չէ։ Բայց դու մի՛ անհանգստացիր, քո հարյուրամյակը նորանոր ձեռքբերումների հիմք է լինելու։
Գրկում եմ քեզ ու գալիս քո հետքերով, Սեբաստացի ընկեր ♥️ ♥️ ♥️ ♥️

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s