Արցախյան պատում՝ «Հնչյունների ներզգայական կանչով»

Լուսանկարը՝ Սեդա Թևանյանի

«Սեբաստացիներ» ուսուցչական երգչախումբ
Հարցնում եք սեբաստացիական իմ ձեռքմերումների մասին, ասեմ՝ դրանք շա՜տ են, բայց ամենաներից՝ «Սեբաստացիներ» ուսուցչական երգչախումբ։ Երբևէ չէի կարող պատկերացնել, որ երգելու հնարավորություն կունենամ։ Ես ինքս ինձ, չգիտես ինչու, համոզել էի, որ երգել չգիտեմ, ոչ թե չեմ կարողանա, այլ չգիտեմ։ Ու դա, աստիճանաբար, դառնում էր համոզմունք՝ արդեն իսկ քիչ թե շատ գոյություն ունեցող ունակություններն էլ ստվերելով։ Եվ ահա՝ հնարավորություն երգելու, ոչ թե ուղղակի երգելու, այլ երգելու չսահմանափակվելով։ Դու ոչ թե ուղղակի երգչախմբում ես, այլ ուսուցչական երգչախմբում։ Դա նշանակում է կարևոր մի բան՝ դու չես խցկվում քո աշխարհ ու փակում դռներդ կողքինների առջև։ Մանկավարժությունը իրենն անում է․ սովորում ես ոչ թե քեզ պահելու համար, այլ տալու։ Դա հարստացնում է ներզգայական աշխարհդ։ Դառնում ես սովորող-ստեղծող-սովորեցնող միաժամանակ։

Մաեստրոն
«Սեբաստացիներ» ուսուցչական երգչախումբն ինձ շատ կողմերով էր գրավել, բայց այն, ինչը հաստատեց իմ ներկայությունն այնտեղ, ամբողջությամբ այլ ձեռքբերում է։
Դուք երբևէ լսե՞լ եք լռության ձայնը, զգացե՞լ եք մեղեդու լռությունը ամենաուժեղ հնչման պահին։ Նրանք, ովքեր հասնում են մշակութային անեզրության այս չափումերին, արվեստի ընկալման այլ կերպեր ունեն։ Նրանց անընդատ ուզում ես լսել, որովհետև ապակոդավորում են մեր իսկ սահմանափակած համակարգերը։ Եվ հիմա ասեմ, որ առաջին իսկ օրը լսում էի մաեստրո Հարություն Թոփիկյանին ու մտածում, որ նա անսահմանի մեջ է։

Ջդրդուզ
Արցախ

Արցախյան բնապատկեր
Առաջին անգամ էի Արցախում։ Չես կարողանում առանց իրարամերժ զգացումների ոտքդ հպել հողին։ Տեսնում ես նորատունկ ծառի նման աճող երկիր, ու այդ պատկերին բախվում են անցած-գնացած պատերազմները։ Նորատունկ ծառը հաղթել է հողմերին․․․
Ամենուր հանդիպող պատկերները հիացնում են․ ծառերը՝ վրձնահարվածով փռված են լեռներին, լեռները՝ մետաքսի հյուսի նման ու տեղ-տեղ քարե հանգույցներով, երկինքը՝ կապտաճերմակ գունապնակ։ Ու այդ պատկերներին են գալիս միախառնվում երգչախմբի հնչյունները։
Վայելե՜ք․․․



Արցախ, Ջդրդուզ, Հունոտի կիրճ
Կոմիտաս ` «Ալագյազ», «Խնկի ծառ»
Կոթավանք
Վերին Գետաշեն

Սեբաստացիական ոգեշնչում
Ազգային մտածողության, սեփական մշակույթի պահպանումը ճիշտ հիմքերի վրա է այն դեպքում, երբ գիտակցված է իրապես, երբ այն դառնում է կրթելու էական գործոն։
Արցախյան գործուղման ընթացքում Հայաստանի և Արցախի տարբեր վայրերում միասնական պարերգերը մշակութային նոր ծանոթությունների հետքերով էին գնում։ Վերին Գետաշենում, Դադիվանքում, Ստեփանակերտում և այլ վայրերում բնակչությունը (դպրոցականներ, տարեցներ, տարբեր խմբեր) մասնակիցը դարձավ պարերգային սովորող-սովորեցնող նախագծին՝ իր հետ տանելով (վստահությամբ եմ ասում) սեբաստացիական սեր ու ջերմություն։





Թամզարա
Պարերգեր Դադիվանքում


Ստեփանակերտ

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի երեսնամյա հոբելյանը հիմքում գաղափարական բազմաթիվ քայլեր ունի։ Առջևում նոր երեսուն տարիներ են, առջևում՝ նոր գաղափարներ։
Ի հաստատումն այդ ամենի՝ Հայաստանում միակ ուսուցչական երգչախումբը պատմություն է կերտում․․․

Լուսանկարը՝ Սուսան Ամուջանյանի

Այլ հրապարակումներ
1․ Դեպի Արցախ՝
Տիայր Աշոտ Բլեյանի բարի ողջույնով ու բարի ճանապարհով

2․ Միասնական պարերգեր
Ներքին Գետաշենի Կոթ եկեղեցու բակում`
տեղի համար 2 հիմնական դպրոցի սովորողների հետ․
Պատառիկներ…

Դադիվանք
«Լոթի մարալ»

3․ Թումանյանական միասնական ընթերցումներ
Դադիվանք

4․ «Սեբաստացիներ» ուսուցչական երգչախումբ
Երբ կոմիտասյան հնչյուններով են պարուրվում արցախյան վանքերը․․․

Գանձասար
Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցի
«Ո՜վ, զարմանալի», «Այսօր ձայնն հայրական»
«Տեր ողորմեա, Համենայնի»

Շուշի
Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց մայր տաճար
«Ո՜վ, զարմանալի», «Այսօր ձայնն հայրական»
«Ամեն հայի»

Ստեփանակերտ
 Սուրբ Աստվածամոր Հովանու եկեղեցի
«Ո՜վ, զարմանալի», «Այսօր ձայնն հայրական»

Լուսանկարները՝ Սուսան Ամուջանյանի, Սեդա Թևանյանի, Արմինե Մովսիսյանի։
Տեսանյութերը՝ Սոնա Փափազյանի, Արմինե Մովսիսյանի։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s