Յուրաքանչյուր նոր քայլ ենթադրում է անակնկալների երկարատևշղթա։ Այդպիսի մի շղթայի ծայրից եմ բռնել․ մանկավարժական բաց ճամբարի շրջանակներում այցելեցի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Քոլեջում գործող կարի արհեստանոց։ Ինձ համար անհաղթահարելի, դժվարագույն թվացող բատիկան հրաշալի ընթացք ապահովեց։


Նման դեպքերում, գուցե չգիտակցելով էլ, քեզ մի քիչ արվեստագետ ես զգում։ Տարակուսում ես, ընտրում՝ հաճախ մինչև վերջ չկողմնորոշվելով, անհամբերությամբ սպասում, թե երբ ես տեսնելու աշխատանքիդ արդյունքը։



Ընկեր Մերիի բարեհամբույր և պատրաստակամ վերաբերմունքը դրական լիցքեր էր հաղորդում։ Գուցե նա չէր էլ զգում, բայց ոգեշնչում էր, և կրկին հաստատում այն փաստը, որ արվեստը սահմաններ չի ճանաչում, իսկ մենք գնացել էինք արվետի հետքերով։

Ստեղծագործեցինք մեկ ժամից ավելի։
Սպասված արդյունքն էլ չուշացավ․



Կատարված աշխատանքի արդյունքում ես առաջին անգամ կրելու եմ իմ ստեղծածը։ Հրաշալի զագցողություն է։
Շնորհակալ եմ հնարավորության համար💙