
Տիկին Ծաղկակաղամբը, պրն․ Գազարը, օրիորդ Նեխուրը, թթու դրված Պղպեղ պապիկը, չորացած Սամիթ տատիկը, նրանց թոռնիկները՝ սև Պղպեղիկները, թոռնուհիները՝ Դափնու տերևիկները, այսօր մեզ հյուր էին եկել։

Մենք նրանց սիրով դիմավորեցինք, հյուրասիրեցինք թարմ ջրով, որից հետո հրավիրեցինք աղաջրում լողալու։ Նրանց այնտեղ այնքա՜ն դուր եկավ, որ նրանք որոշեցին մի քանի շաբաթ մնալ այնտեղ՝ իրենց զգալով համեղ ու ապահով։

Նրանք մեր հին ծանոթներն են։ Արևելյան դպրոց-պարտեզի 3-3 դասարանի սովորողները, մինչ նրանց հանդիպելը, երեկ նրանց արկածային կյանքից հետաքրքիր դեպքեր էին հիշել․
- Աբրահամյան Արսեն՝ «Սև պղպեղի արկածները»
- Աբրահամյան Սուրեն՝ «Պարոն Գազարի արկածները»
- Աղասարյան Լեոյի՝ «Աղի և սև պղպեղի մենամարտը»
- Բաբայան Ալեքս՝ «Պարոն վարունգի արկածները»
- Գասպարյան Ալեքս՝ «Փոքրիկ հատիկավոր պղպեղիկի արկածները🌚»
- Գևորգյան Լուիզա՝ «Տիկին Ծաղկակաղամբի արկածները»
- Արսեն Գրիգորյան՝ «Թթու վարունգի արկածները»
- Դանղյան Ալինա՝ «Պարոն գազարի արկածները»
- Դուզդաբանյան Եվա՝ «Ընկեր ծաղկակաղամբն իր լողորդների թիմով»
- Թանաշյան Գաբրիելա՝ «ՄԻՍԻՍ ԹԹՎԻ ԱՐԿԱԾՆԵՐԸ»
- Հայրիյան Մարինա՝ «Պարոն գազարի արկածները»
- Հինյան Քրիստ՝ «Ծաղկակաղամբի արկածները»
- Հովհաննիսյան Ալեքսի՝ «ՏիկիՆ Լոլիկի արկածները»
- Ղազարյան Վահե՝ «Տիկին Ծաղկակաղամբը»
- Ներսեսյան Մարիամ՝ «Կաղամբի արկածները»
- ՈՒլիխանյան Հարություն՝ «Պոմիդոր պապիկը»
- Պապոյան Արտաշես՝ «Պարոն Սխտորի արկածները»
- Սարգսյան Մարիա՝ «Տիկին Ծաղկակաղամբի արկածները»
- Օհանջանյան Մանե՝ «Տիկին Ծաղկակաղամբը»

Իսկ այսօրվա մեր չարաճճի հանդիպման տեսանյութը՝ ստորև․