Կրթահամալիրի տոնին ընդառաջ՝ քայլք տիայր Բլեյանի հետ



Կրթահամալիրի տոնին ընդառաջ՝ քայլք՝ ֆիզիկական, հոգևոր, մտավոր քայլք։ Քայլք կրթահամալիրի անցյալով, ներկայով ու ապագայով։



Մենք հաճախ սպասում ենք, որ հնարավորություններն իրենք թակեն մեր դուռը։ Մեզանից քչերն են, որ իրենք են գնում հնարավորություններին ընդառաջ, և նրանք հասնում են ցանկալիին՝ լինելով գործողներ։


Մոտ չորս ամիս է, ինչ կրթահամալիրում եմ։ Այդ ընթացքում փորձել եմ պատկերացնել իրական կրթահամալիրը՝ ներսից, դրսից, սահմանների մեջ և անսահմանությամբ։ Քայլքը ամբողջությամբ այլ պատկեր ստեղծեց․ լսում ու պատկերացնում ես՝ 30 տարի, բայց երբ իրապես անցնում ես անեզր սահմաններով, սկսում ես լուռ մտածել՝ ինչպե՞ս, ի՞նչ ջանքերով։

Ու այդտեղ իմ երևակայությունն ու իրականը միաձույլ տվեցին բանալին՝ հավատը՝ հավատը խոսքիդ, գործիդ, մտքիդ, հավատը շրջապատին՝ ծանոթ-անծանոթ, հավատը քարին, սարին, լեռնաստանին․

Մենք դարձանք փորձարարական, հետազոտական, սկսեցինք տարբերվել, դառնալ ուրիշ։ Կամաց-կամաց՝ որպես մեր մանկավարժության մեջ նվաճողներ, սկսեցինք ձևավորել այն աշխարհը, որը կոչվում է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր։

Ամենաանհավանական ծրագրերն այստեղ կյանքի են կոչվում։ Ագարակից, ինձ անծանոթ-անհայտ ուղիներով՝ դեպի Հարավային դպրոց։ Ճանապարհը՝ ընդարձակ տարածք, որտեղ գտնում ես ամեն բան՝ կենդանիների կմախքներից մինչև մեքենաների կմախքներ, ու այդտեղ, պատկերացրե՛ք, լինելու է պտղատու այգի․

Մխիթար Սեբաստացի կրթահամալիրին պատկանող ամենանորը՝ 4,5 հա հողատարածք, որը տրված է մեզ, որպեսզի մենք ունենանք խաղողի այգի և պտղատու այգիներ՝ և՛ խնձորի, և՛ դեղձի ժամանակակից այգիներ։Այս ամբողջը պետք է վարել, մաքրել, ստեղծել ոռոգման արդյունավետ համակարգ։ Պետք է մտածել՝ ի՞նչ ցանել, ի՞նչ տնկել, ի՞նչպես մշակել։
Եթե կրթահամալիրը երեսուն տարում քար ու քըռի մեջ ստեղծվել է, կայացել, երեք հազարանոց իր համայնքով դարձել նշանավոր, հաջորդ երեսուն տարվա համար պետք է մտածի հետաքրքիր, գրավիչ, գուցե անիրական մի ծրագիր։

Այս նախագիծը արդարացված նախագծերի արդյունք է լինելու․

Խորհրդային շրջանում ընդունված էր, որ ամբողջ տարածքը ասֆալտապատում էին, բայց մենք հողը ազատագրեցինք՝ վերածելով կանաչ գոտիների։




Երևակայությունս և ռեալիզմը, թև թևի տված, հավատում են, որ երեսուն տարի անց Google Map-ը մեծ սիրով ներկայիս ամայությունը ցույց կտա որպես անցյալ՝ ի հաստատումն կանաչախիտ այգեստանի։


Կրթահամալիրը իմացման, ճանաչման, կրթամշակութային հաղորդակցության համար բաց է ։ Մեր ուսուցիչները, սովորողները տարբեր լեզուներով՝ հայերեն, անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իտալերեն, պարսկերեն, վրացերեն, թուրքերեն, կարող են իրենց կրթահամալիրը ներկայացնել ամենատարբեր խմբերի։

Կրթահամալիրը երեսուն տարեկան է՝ երեսուն տարվա ամենօրյա աշխատանք, որը այսօր տեսանելի է որպես արդյունք։ Արդյունք հայրենագիտականի, բնապահպանականի, ֆիզիկականի, մտավորի, հոգևորի։

Մեջբերումները՝ Աշոտ Բլեյանի։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s