
Ուսումնասիրության հարթակ՝ Արևելյան դպրոց պարտեզի 1-3-րդ դասարանների սովորողների բլոգներ։
ժամանակացույց՝
- գործողությունների ընթացք՝ հոկտեմբերի 14-27
- ամփոփում՝ հոկտեմբերի 27-նոյեմբերի 4
Նպատակ՝ դիտարկել
- սովորողի բլոգավարության ունակությունները
- բլոգ ունենալու/չունենալու հիմքերը
- կիրառության հաճախականությունը
- հրապարակումների գրագիտության աստիճանը
- բլոգային հրապարակումների որակական աճի նախադրյալները, հետևանքները, առանձնահատկությունները
- բլոգային հրապարակումների որակական անկման նախադրյալները, հետևանքները, առանձնահատկությունները
Գործողությունների ընթացք
- 1-3-րդ դասարանների սովորողների բլոգների հասցեների հավաքագրում
- բլոգավարության սկիզբը՝ ո՞ր դասարանից է տվյալ սովորողը զբաղվում բլոգավարությամբ
- համեմատական քննություն՝ համապատասխան բլոգավարությամբ զբաղվելու ժամանակահատվածի (ստեղծման օրից մինչ 01․10․19թ․)
- բլոգի արտաքին տեսքի քննություն
- ներքին՝ բովանդակային համակարգի քննություն (ուղղագրական-կետադրական սխալներ, գրագետ-ոչ գրագետ նախադասություններ, բովանդակային կառույցի քննություն և այլն)
- վիճակագրության կազմում
Ամփոփում՝ հիմքում ունենալով ստացված արդյունքները՝ վիճակագրության կազմում՝ համապատասխան բլոգային համակարգի ուսումնասիրության նախանշված կետերի, հրապարակում։