Արմաղանից Վարդենիկ (ամփոփում)

Արմաղան լեռ

Եթե ճամփորդություն, ապա միայն ու միայն արկածներ։
Դեպի Արմաղան ճամփորդությունն արկածների պակաս չուներ։ Իմ առաջին ճամփորդական նախագիծն էր։ Մասնակիցներն էին Արևելյան և Արևմտյան դպրոց-պարտեզների 5-րդ դասարանների սովորողները։ Որպես առաջին՝ նախ և առաջ կարևորում եմ միասնական նախագծի լինելը։ Կազմակերպիչ Սոնա Փափազյանը, ըստ էության, դարձավ մենթոր, ով սեփական օրինակով ցույց տվեց ճամփորդության կազմակերպման առանձնահատկությունները՝ նախագծի կազմումից մինչև ընթացք ու ամփոփում։

Արմաղան լեռը մեզ ըդունեց գոռում-գոչյուններով․ խոսուն վկան աստիճանաբար ուժգնացող քամին էր, որն ուղեկցեց մեզ ամբողջ ընթացքում։ Այն կրկնակի խոչընդոտներ ստեղծեց՝ դժվարեցնելով վերելքը։ Մինչ բարձունքի հաղթահարումը սկսելը՝ քայլեցինք բավականին երկար․ քայլքը սկսեցինք Արգիճի գետի վրա կառուցված ջրային կայանից (նկարում՝ նշված կարմիրով)։

Քամուց քշվածները


Մոտ չորս ժամ տևող վերելքը տվեց սպասված արդյունքը՝ հասանք։ Խառնարանային լճակը փոթորկոտ ծովի էր նման։ Քամին գրկել էր լճի՝ առանց այն էլ սակավ ջուրն ու պար էր գալիս օդում։
Իջնունքը խոստանում էր դրական օրվա ավարտ․ ուղևորվելու էինք դեպի Վարդենիկ՝ իմ ծննդավայր։ Գիշերակացը կազմակերպեցինք մեր տանը։ Մայրս՝ մայրական սիրով առ բոլորը, դիմավորեց մեզ։

Ընդարձակ տունն ու բակը մեզ՝ մասնակիցներիս, ազատ տեղաշարժման հնարավորություն էին տալիս։ Ընթրիքից հետո սովորողներն անցան բակային խաղերին՝ վայելելով գյուղական միջավայրի բակային ազատությունը։

Քնի կազմակերպում

Քնի կազմակերպումն առավել քան հետաքրքիր էր․ երկու ընդարձակ հուրասենյակներում, ննջարաններում, ինչպես նշում էր Սոնան, քնապարկ-մարդուկներն էին։ Այնքան հաճելի էր նրանց այդպիսին տեսնելը։Նման դեպքերում զգում ես, որ կարողանում ես օգտակար լինել, և ոչ միայն դու, այլև ընտանիքդ։
Մեր ընտանիք հյուրընկալվել էին մարդկային արժեքների տեր անձինք։ Ընկեր Սոնան, Արիան, Սեդան կարծես մեր տան աղջիկները լինեին։ Դա հրաշալի էր։

Առավոտյան նախավարժանք

Առավոտյան գյուղական օդի սառնությունը միանգամից թարմացնում է։ Սովորողների վերկացը կազմակերպված է, Արինան՝ պատրաստ նրանց մարզելու։ Հագեցած օր էր մեզ սպասվում։ Գյուղի ծանոթացումը սկսեցինք Վարդենիկի ձորից՝ իջնելով բլրային հատվածով։


Ճանապարհին մեզ միացան Հարավային դպրոցի սովորողները՝ ընկեր Հասմիկի և ընկեր Շուշանիկի ուղեկցությամբ։ Կատարվեց միջավայրի դիտարկում, բարձրացանք դեպի 13-րդ դարից պահպանված Իշխանանց վանք, այցելեցինք անձեռակերտ Քարե ամրոց։

Դեպի Վարդենիկի ձոր

Իսկ դե ձորի այգին՝ աննկարագրելի։ Խնձորների առատություն էր։ Մասնակիցները բերքահավաք իրականացրեցին՝ Վարդենիկի սիրով լեցուն խնձորներ բերելով Երևան, ինչին գումարվեց մեր բակի “Անտառային գեղեցկուհին”։

Անկախության տոնին նվիրված միջոցառումներն իրականացվում էին գյուղի երաժշտական դպրոցում։ Համապատասխան պայմանավորվածության՝ սեբաստացիներն էլ մասնակցեցին միջոցառմանը “Հակաբացիլ Կոմիտաս” նախագծով։ Ձեռք բերվեցին փոխայցի պայմանավորվածություններ։

Հայրավանքում

Գյուղս այդ օրը սեբաստացիական էր։ Միաժամանակ Վարդենիկում էին Ավագ դպրոցի սովորողներ, որոնց կրկին հանդիպեցինք ձորի այգում։

Հիշողությունս վառ է պահելու այդ երկու օրերը։ Կարծում եմ, որ այդ ճամանակ էր, որ ես իսկապես սեբաստացի դարձա։

Լուսանկարները՝ Սոնա Փափազյանի, Արմինե Մովսիսյանի։
Ուղիղ հեռարձակումներ՝
Սոնա Փափազյանի՝ 1, 2, 3, 4, 5։
Արմինե Մովսիսյանի՝ 1, 2, 3։

2 comments

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s